Հասարակական նախաձեռնություն

Ողջու՛յն։ Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում ապահովել հասարակության բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նախապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։

 

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

 

Լիլիթ Գրիգորյան

Թամարա Մանուկյան

Էմիլ Ավետիսյան

Թամարա Աղասյան

Այսպիսով մենք պատրաստվում ենք`

 

• Թղթերի վրա գրել հաճելի և զվարճալի խոսքեր(ինչպես նաև կոմպլիմենտներ),

 

• Թղթերով ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել,

 

• Բարի պաստառներ ամրացնել պատերին,

 

• Փոքրիկ համեղ բաներ բաժանել

 

• Ինչպես նաև կարող են լինել հումորային օրեր, որտեղ մենք պռանկներ կկատարենք։

 

 

Իհարկե դա և՛ կարող է բարձրացնել, և՛ չի կարող, և ամենինչ կախված է դիմացինից, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ որպեսզի դիմացինի մոտ առաջանա մոտիվացիա։ Կաշխատենք կոնֆլիկտներից հեռու մնալ և չնեղացնել դիմացինին։

 

 

 

Առաջին քայլերը`

 

•Ամսի 24-25-ին ամրացնել պաստառ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի պատերին։ Ինչպես նաև փորձել զվարճացնել ուսանողներին և ուսուցիչներին։

Ամփոփում`

 

⚠Նկարներն ու վիդեոները արվելու են նրա համար, որպեսզի ցույց տանք բոլորին, թե ինչքան ուժեղ կարող է մարդ ուրախանալ մի չնչին բանից։ Իհարկե մենք հաշվի ենք առնում դիմացինի ցանկությունն ու իրավունքը, և եթե դիմացինը չի ուզում, որ նրան նկարահանեն, ապա մենք չենք նկարի նրան։ Այսպիսով կփորձեմ նկարների տեղը խոսքերով ներկայացնել։⚠

 

Այսօր մենք փոքրիկ թղթիկների վրա գրեցինք մի քանի զվարճալի և հաճելի խոսքեր, որոնք պետք է որ բարձրացնեին դիմացինի տրամադրությունը(նկարները ներքևում)։

Օրվա ընթացքում փնտրեցինք ուսուցչուհիների և բաժանեցինք այդ թղթիկները։ Առաջին ուսուցչուհին ում մենք մոտեցանք դա ռուսերենի ուսոցչուհին էր՝ Ընկեր Մարիամը, ով ժպտաց և նույնիսկ ծիծաղեց մեր գրածից։ Ընկեր Ելենա հավեսով ծիծաղեց, մեր կազմակերպիչ Ընկեր Մարիամը նույնպես ծիծաղեց։ Ուսուցիչնեչից բացի քոլեջից դուրս գտանք մի անցորդի ում նույնպես տվեցինք այդ թղթիկներից։ Նա ուրախացավ միջի խոսքերը կարդալուց՝ “Ժպտա քեզ շատա սազում”։

 

Իհարկե ցավալի է, երբ դուք չեք կարող տեսնել այդ ամենը ձեր աչքերով, սակայն մենք կգնենք նրանց ովքեր համաձայն կլինեն տեսանյութին և կկիսվեն ձեր հետ ժպիտով💞։

Հունիսի 1ից-3ը

Պատերին ժպիտով պաստառներ ամրացնել և դիտել ընթացքին, թե ով իր օրվա համար ժպիտ կվերցնի։