Ինքնակենսագրություն

Ես Թամարա Աղասյան եմ։ Ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 23 ին, Երեխան քաղաքում։ Որոշ ժամանակ ապրել եմ Կապան քաղաքում, սակայն կյանքիս մեծ մասը անցկացրել եմ Աշտարակում, հիմա բնակվում եմ Երևանում։

Ավարտել եմ Գրիգոր Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել եմ Աշտարակի ավագ դպրոցը, որտեղ սովորել եմ մեկ տարի, պատմաիրավագիտական բաժնում։ Այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի լուսանկարչության բաժնում։

Հաճախել եմ պարի,թենիսի, մանրանկարչության,Թումո կենտրոն, ինչպես նաև նկարչական դպրոց, սակայն ոչ երկար։ Նաեւ հաճախել եմ անգլերենի,ռուսերենի,գերմաներենի։

Հիմա նույնպես հաճախում եմ անգլերենի անհատական դասընթացների։

2020 թվականի սեպտեմբերից սկսել եմ աշխատել “սինեմասթար” կինոթատրոնում, հսկիչի հաստիքով։ Աշխատում եմ այնտեղ մինչ այսօր։

Հետաքրքրվում եմ ֆիլմերով,երաժշտությամբ,լուսանկարչությամբ,ընթերցանությամբ։

Սիրում եմ ճամփորդել, նոր տեղեր այցելել։

Սոցոլոգիա գիտությունը

Սոցիոլոգիա եզրույթը գիտական շրջանառության մեջ է մտցրել ֆրանսիացի փիլիսոփա Օ. Կոնտը, 1842  թվականին,   իր “պոզիտիվ փիլիսոփայության կուրս” աշխատությունում: Կոնտի հասկացմամբ սոցիոլոգիան հավասարազոր է հասարակագիտությանը, և ներառում է իր մեջ   հասարակությանը վերաբերող ամենը, կարծես գումարելով հասարակության մասին մասնավոր գիտությունների եզրահանգումները: Այնուամենայնիվ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում սոցիոլոգիայի առարկան նեղանում է, և ուղղվում հասարակական զարգացման միայն սոցիալական կողմերի հետազոտությանը:

  Հասկանալու համար թե ինչ գիտություն է սոցիոլոգիան և ինչ է այն ուսումնասիրում, անհրաժեշտ է սահմանել սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան: Մինչ սոցիոլոգիայի` որպես գիտության օբյեկտին ու առարկային անդրադառնալը,  նպատակահարմար է  հստակեցնել առհասարակ  օբյեկտի և առարկայի ընդհանուր հասկացությունները: Այսպիսով, հետազոտության օբյեկտ ասելով, սովորաբար հասկանում ենք մեզ շրջապատող նյութական կամ ոչ նյութական աշխարհի  որոշակի մաս, իրականություն,որը  գոյություն ունի անկախ դրա մասին մեր գիտելիքից [6,12] :  Դրանք կարող են լինել միմյանց հետ փոխազդող  ֆիզիկական մարմիններ կենդանի օրգանիզմներ կամ մարդ: Կարևորն այն է, որ շրջապատող  իրականության  բոլոր այդ օբյեկտները գոյություն են ունեցել մինչ մեր գիտելիքը և կախված չեն դրանից:

Ի հակադրություն վերոնշյալին, հետազոտության առարկան գոյություն ունի միայն հետազոտողի գլխում, այսինքն ամբողջությամբ կախված է ինքնին գիտելիքից  և հանդիսանում է դրա մասը: Որոշակիացնելով հետազոտության առարկան մենք զուտ վերացականորեն  առանձնացնում ենք օբյեկտի մեկ կամ մի քանի կողմեր և փորձում ենք ուսումնասիրել դրանք, հաշվի առնելով կամ հաշվի չառնելով այլ` մեր կողմից չառանձնացված մասերի ազդեցությունը [6,12]: Այսպիսի տրամաբանությամբ, հետազոտության յուրաքանչյուր օբյեկտի կարող է համապատասխանել  ուսումնասիրության մի քանի առարկա: Օրինակ, քարե շինությունը որպես մեզնից անկախ գոյություն ունեցող իրողություն կարող է հետաքրքրել տնտեսագետին` կառուցման վրա հատկացված  ծախսերի տեսանկյունից, ճարտարապետին` ճարտարապետական ոճի և շրջապատող լանդշաֆտին հաջող միացման տեսանկյունից և այլն:  Առարկան ինքնատիպություն է հաղորդում գիտությանը: Պետք է նշել, որ գիտության առարկան չի կարող ստաբիլ լինել:  Այն գտնվում է մշտական շարժման, զարգացան մեջ և կախված է գիտական գիտելիքի առաջընթացից և հասարակության պահանջմունքներից, որոնք էլ մշտապես փոփոխվում են

Սոցիոլոգիական հետազոտություն

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

  • Նախապատրաստական փուլ,
  • դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,
  • հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ,
  • Տեղեկատվության մշակման փուլ,
  • Վերլուծության եւ արդյունքների մեկնաբանման փուլ:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձեւակերպումը, հետազոտության առարկայի եւ օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը եւ խնդիրների առաջադրումը, հետազոտության օբյեկտի նախնական վերլուծությունը: Ընթացակարգային բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը։

Հարցաշար

Թեմա։երաժշտություն

1.լսում եք արդյոք երաժշտությու՞ն

Այո

Ոչ

Երբեմն

2.ինչ ժանր եք նախնտրու՞մ

3.նախընտրում եք լսել երաժշտությունը բարձրաձայն թե ականջակալներո՞վ

4.եթե ձեր ընկերը/դասարանցին խնդրի ձեզ տալ լսել ձեր երգերը, առանց խնդիր կտաք թե կմերժե՞ք

5.ինչ երգ խորհուրդ կտա՞ք

6.նշեք ձեր սիրելի 3 երգերը ( թողնել հղում)

7.Գրեք ձեր սիրելի 3 երգիչների/ խմբերի անունները

8. Եթե դուք երգիչ լինեիք որ ժանրում կստեղծագործեի՞ք։

9. Ո՞ր ժանրը կուզեիք վերանար։

10. Դուք կարող եք լսել ընդամենը մեկ երգ ձեր ողջ կյանքի ընթացքում։ Ո՞ր երգը դա կլինի( թողնել հղում)։

 

 

 

Ես

1.իմ մասին(5բառով)

Բարձրաձայն,քնկոտ,հետաքրքրասեր,անուշադիր,երազկոտ։

2.իմ առաքելությունը

Ես փոշու կտոր եմ այս մեծ աշխարհում։ Եվ հիմա ես առաքելություն չունեմ։ Ապրում եմ ապրելու համար։

3.ինչի/ում եմ ես նման?

4.ինչն է ինձ ուրախացնում

Համեղ ուտեստները հետաքրքիր ֆիլմի ուղեկցությամբ։

5.ինչն է ինձ տխրեցնում

Երբ ֆիլմում սիրելի հերոսս մահանում է։

6.ինչից եմ վախենում

Ոչնչից

7.ես իմ ընկերների աչքերով(5բառ)

Վստահելի, բարի,հավատարիմ,ալարկոտ,շատ կորող