Լոռու մարզ

Լոռի մարզ Հայաստանի հյուսիսային մասում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։

Անվանում

Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում էՎրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։

Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդային զանգվածներից։ Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում երբ հյուսիս-արևելքից կամ հյուսիսից ներթափանցած ցիկլոնները առաջին հերթին այս մարզերի լեռներին դիպչելով, տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի,Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Պատմություն

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինիվանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցինև ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Ժողովրդագրություն

Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Էթնիկ խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607։

Կրոն

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։

Վարչատարածքային բաժանում

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

  • Գուգարք շրջան
  • Թումանյանի շրջան
  • Սպիտակի շրջան
  • Ստեփանավանի շրջան

Տնտեսություն

Մարզի համընդհանուր արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 32246.3 միլիոն դրամ (2004), գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 55.4 միլիարդ դրամ (2004)։

Մարզում գործում է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, որն աշխատեցնում է տարածաշրջանի միակ պղնձաձուլական արտադրամասը։

Մարզը ունի 192,212 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որի մեջ է մտնում շուրջ 47,823 հա վարելահող։

Տրանսպորտ

Լոռու մարզում է գտնվում Հայաստանի ամենաերկար ավտոտրանսպորտային թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի տակով և Ստեփանավան – Վանաձորհիմնական ավտոերթուղու մաս է կազմում։

Կրթություն

ԲՈւՀեր

Լոռու մարզում են գտնվում հետևյալ բարձրագույն ուսումնական հաստատությունները՝

  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
  • Վանաձորի պետական համալսարան
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

ՄՄՈւՀ

Լոռու մարզում գործում են մի շարք միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Քաղաքներ

  • Ալավերդի
  • Ախթալա
  • Թումանյան
  • Շամլուղ
  • Սպիտակ
  • Ստեփանավան
  • Վանաձոր
  • Տաշիր

Արագածոտնի մարզ

Արագածոտնը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

Անվանումը

Արագածոտնի մարզն իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից։

Աշխարհագրական դիրքը

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

Բնական պայմանները և հարստությունները

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիս-արևմտյան մասը (950 մ-ից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։ Արագածոտնը ՀՀ այն մարզերից է, որտեղ հանդիպում են հայտնի բոլոր վերընթաց լանդշտաֆտային գոտիները։

Մարզի մակերևույթի մեծ մասը կազմված է տարբեր տիպի ու բնույթի երիտասարդ հրաբխային լավաներից։ Այստեղ են գտնվում Թալինի, Կարմրաշենի, Ապարանի սարավանդները, որոնց մակերևույթին բնորոշ են խարամային կոները, տուֆային դաշտերը, քարակարկառները։ Բազմաթիվ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները։ Մարզի հիմնական զարկերակը Քասաղ գետն է՝ Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով։ Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը։ Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ վարարելով մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման նույնպես բազմազան է։ Մեծ են ցածրադիր և բարձրադիր մասերի կլիմայական պայմանների տարբերությունները։ Եթե տարվա ամենատաք ամսվա՝ հուլիսի միջին ջերմաստիճանը լեռան ստորոտում լինում է 24-ից ոչ պակաս, ապա բարձրլեռնային գոտում չի բարձրանում 6-ից։ Արագածի մերձգագաթային հատվածում նույնիսկ ամռանը կարելի է հանդիպել ձնաբծերի։ Նույն օրինաչափությամբ էլ լանջերն ի վեր փոխվում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 400 մմ-ից մինչև 1000 մմ։ Մարզի տարածքը մեծ մասը զբաղեցնում են լեռնային սևահողերը՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Բարձր լեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով։ Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ։ Օգտակար հանածոները բազմազան չեն, բայց պաշարները մեծ են։ Դրանք հիմնականում հրաբխային ապարատեսակներին են՝ բազմագույն տուֆերը, բազալտը, պեռիլտը, հրաբխային խարամը, որոնք իրենց գոյությամբ պարտական են Արագած լեռան հրաբխային ժայթքումներին և ծառայում են որպես որակյալ շինանյութ։ Մարզը հարուստ է նաև բարձրորակ խմելու ջրի պաշարներով։ Մարզում շատ են ոչ միայն բնական, այլև պատմական ու ճարտարապետական հուշարձանները։ Մարզկենտրոնի հարևանությամբ գտնվողՕշական գյուղում է գտնվում հայ գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմ-դամբարանը։ Մարզի տարածքով մեկ ցրված են միջնադարյան բազմաթիվ կառույցներ՝ կանգուն կամ ավերակ վիճակում։ Հայտնի են հատկապես Ամբերդը, Թալինի, Սաղմոսավանի, Աշտարակի եկեղիցիներն ու վանքերը։ Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրվել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը։

Գիտական կենտրոններ

  • ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարան
  • ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
  • ՀՀ ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
  • «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորում
  • Օպտիկական անկյունային և գծային տեղաշարժի չափիչների գիտաարտադրական միավորում

Տրանսպորտ

Մարզի տարածքով անցնում են համապետական նշանակություն 3 ավտոխճուղիներ՝ Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և Երևան-Արմավիր-Քարակերտ-Գյումրի։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին, բայց միայն ծայր արևմտյան հատվածով, ուստի մարզի տնտեսական զարգացման վրա էական ազդեցություն չի թողնում։ Մարզը հիմնականում օգտագործվում է Երևանի և Մասիսի երկաթուղային կայարաններից, որոնք նրա սահմաններից դուրս են գտնվում։

Բնակչությունը և բնակավայրերը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է։ Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները։ Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում։ Մինչդեռ տարածքի մեծ մասը յուրացված չի եղել և մշտական բնակչություն չի ունեցել։

Գործանակն աշխատանք

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերվում է Կուր գետով, հյուսիս-արևմուտքից՝Պոնտոսի լեռներով, հարավից Հայկական Տավրոսի լեռնաշղթայով և Հյուսիսային Միջագետքի հարթավայրերով։Արևելքում սահմանակից է Կասպից ծովին, Իրանական սարահարթին և Ուրմիոն լճին, իսկ արևմուտքում Անտիտավրոսի լեռներով բաժանվում է Փոքրասիական սարահարթից։

2.Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

3.Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզը իր տարածքով միջին տեղ է գրավու։ Աշխարհագրական դիրքի առանձնակատկությունը այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Արագած լեռան միջև։

Արագածոտնի միջևով անցնում են համապետական նշանակության 3ավտոճանապարհ։

4.Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

5.Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

6.Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Ինքնաստուգում


  1. Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։        Աշխարհագրության ուսումնասիրության առարկան հանդիսանում են երկրագնդնի սաշխարհագրական թաղանթը,նրա ոլորտները,մայրցամաքները,տարածաշրջաններն ու երկրները։
  2. Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։                                                Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը,  Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։
  3. Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․
    • 1) հողերի աշխարհագրությունը
    • 3) գեոմորֆոլոգիան•
    • 2) կլիմայագիտությունը
    • 4) լանդշաֆտագիտությունը
  4. Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)։                                          Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը (պարբերականությունը), գոտիականությունը եւ զոնայականությունը:
  5. Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.
    • 1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա•
    • 2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
    • 3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
    • 4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ
  6. Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը.
    • 1․Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան
    • 2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս
    • 3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա•
    • 4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ
  7. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.
    • 1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
    • 2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
    • 3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա•
    • 4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան
  8. Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.
    • 1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան
    • 2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա
    • 3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա
    • 4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան•
  9. Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա
    • 1) 1, 2, 3, 4
    • 2) 1, 4, 2, 3
    • 3) 1, 3, 4, 2
    • 4) 1, 4, 3, 2•
  10. Բացարձակ միապետություններ են.
    • 1) Սաուդյան Արաբիան և Օմանը•
    • 2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը
    • 3) Ճապոնիան և Նորվեգիան
    • 4) Լիբանանը և Հորդանանը
  11. Միապետություններ են.
    1) Ռուսաստանը և Նիդերլանդները
    2) Ճապոնիան և Չինաստանը
    3) Իսպանիան և Շվեդիան•
    4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան
  12. «Պետություն — պետական կառավարման ձև» զույգերից ընտրել սխալը.
    1) Նորվեգիա — միապետություն
    2) Լիբանան — հանրապետություն
    3) Իրաք — միապետություն•
    4) Եգիպտոս — հանրապետություն
  13. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:
    • 2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:
    • 3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:•
    • 4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների
    • ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:
  14. Ո՞ր պնդումն է ճիշտ.
    • 1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:
    • 2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում է
    • պառլամենտի (խորհրդարանի) կողմից:
    • 3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքով
    • ունիտար (միացյալ) են:
    • 4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:•
  15. Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.
    • 1) հանրապետություն
    • 2) նահանգապետություն
    • 3) միապետություն•
    • 4) գաղութատիրություն
  16. Սահմանադրական միապետություններ են.
    1) Իսպանիան և Շվեդիան•              3) Դանիան ևՉեխիան                      2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան 4) Իտալիան և Շվեյցարիան
  17. Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն.
    • 1) Ավստրիան և Բելգիան
    • 2) Դանիան և Նիդերլանդները
    • 3) Իսպանիան և Պորտուգալիան•
    • 4) Շվեյցարիան և Նորվեգիան
  18. Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
    երկրներ: Դրանցից չէ.
    1) Հնդկաստանը 3) Բանգլադեշը•
    2) Չինաստանը 4) Մեքսիկան
  19. Հետամնաց ագրարային երկրներ են.
    1) Չադը և Եթովպիան 3) Արգենտինան և Մեքսիկան
    2) Հնդկաստանը և Չինաստանը 4) Քուվեյթը և Վենեսուելան•
  20. Զարգացած երկրներ չեն.
    1) Ավստրիան և Բելգիան
    2) Սինգապուրը և Հարավային Կորեան•
    3) Հնդկաստանը և Նեպալը
    4) Կանադան և Ավստրալական Միությունը
  21. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իսպանիան և Պորտուգալիան 3) Ուկրաինան և Ռումինիան
    2) Հունաստանը և Իռլանդիան• 4) Սինգապուրը և Վիետնամը
  22. Անցումային տնտեսություն ունեն.
    1) Իրանը և Թուրքիան 3) Հայաստանը և Ադրբեջանը•
    2) Հունաստանը և Վրաստանը 4) Ճապոնիան և Ռուսաստանը
  23. Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը:
  24. Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները:Զարգացած երկրներ

    Զարգացող երկրների ամբողջ խումբը շատ տարասեռ է: Զարգացող երկրներն ընդգրկում են, մասնավորապես, այն պետությունները, որոնք, կյանքի մակարդակի և որակի շատ ցուցանիշներով, ավելի բարձր են, քան ցանկացած զարգացած երկիր (Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ կամ Բահամյան կղզիներ): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, կառավարության սոցիալական ծախսերի գումարը այստեղ համապատասխանում է կամ նույնիսկ գերազանցում է G7 երկրների նման ցուցանիշները: Զարգացող պետությունների խմբում կան միջին մակարդակի երկրներ, որոնք ունեն տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման լավ մակարդակ, կան նաև զգալի թվով երկրներ, որոնք ունեն չափազանց հետամնաց ազգային տնտեսություններ, որոնց մեծամասնությունը բնակչության աղքատության մակարդակից ցածր է, ինչը, ՄԱԿ-ի մեթոդաբանության համաձայն, համապատասխանում է յուրաքանչյուր բնակչի համար օրական մեկ դոլար ծախսերի: Նաև չի կարելի պնդել, որ դրանք բոլորը ագրարային կամ ագրարաարդյունաբերական տիպի տնտեսություններ են: Զարգացող երկրների խումբը ներառում է շուկայական տնտեսություն ունեցող և տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող պետություններ: 182 երկրներից, որոնք Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ են, 121-ը դասակարգվում են որպես զարգացող երկրներ: Չնայած այդ երկրների զգալի թվին, ինչպես նաև այն փաստին, որ դրանցից շատերը բնութագրվում են մեծ թվով բնակչությամբ և հսկայական տարածքով, դրանք կազմում են Համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 40% -ը, մասնաբաժինը աշխարհում: արտահանում 26%:

  25. Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա-աշխարհագրական դիրքը