Ինչպես է արտահայտվում գենդերային անհավասարությունը

հոդված

Հետևյալ հոդվածը խոսում է կանանց և տղամարդկանց անհավասարության մասին: Այս հոդվածը ինձ դուր եկավ նրանով, որ այստեղ չի խոսվում միայն կանանց և նրանց խնդիրներից, այլ նաև խոսում են տղամարդկանցից և ցույց տալի, որ նրանք էլ են դիսկրիմիացիայի ենթարկվում:

Հոդվածում խոսվում է թե ինչու է հավասարությունը կարևոր և  ինչպես է անհավասարությունը ազդում ամբողջ աշխարհի վրա:

Ինչը զարմանք դարձավ ինձ համար ես համաձայն եմ հոդվածում գրված ամեն ինչի հետ:

Կցանկանի առանձնացնել մի քանի արտահայտություններ որոնք ինձ շատ դուր եկան:

“Հավասարությունը կարևոր է, քանի որ  այն թույլ է տալիս մարդկանց անել այն, ինչ իրենց դուր է գալիս: Առանց հասարակության ճնշման, ընտանեկան ավանդույթների և մտերիմների կարծիքների:”

“Առաջարկում ենք ընդունել, որ այն տղամարդը, ով ունակ է ոչ միայն աշխատանքից հետո ճաշ պատրաստել մոմի լույսի տակ ընթրելու համար , այլև լվանալ կեղտոտ գուլպաները, մեծահասակ և ինքնավստահ մարդ է, ոչ թե թուլակամ: Եվ մի մեծ ընկերություն ղեկավարող կինը կրում է նույն պատասխանատվությունը, ինչ բազմազավակ մայրը”

“Երբ մարդը գիտակցում է իր արժեքը, նա կարող է շատ ավելի լավ դաստիարակել նոր սերունդ, քան այն մարդը, ով ինչ-որ բան անում է, քանի որ դա անհրաժեշտ է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի արժեքի գիտակցմամբ, նրա անձնական տարածքի և ազատ ժամանակի նկատմամբ հարգանքով, մարդկանց միջև կապը միայն ուժեղանում է: Կարևոր չէ, թե ովքեր են արդուկում վերնաշապիկները, ովքեր են տնային աշխատանքներ կատարում երեխաների հետ կամ ովքեր են ավելի շատ գումար վաստակում, եթե դա արվում է սիրով և օգնելու ցանկությամբ”

Ինչպես արդեն ասացի ես համաձայն եմ ամեն բառի հետ:

Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սկսում են հասկանալ, որ “տղամարդ” լինելը միայն բանակում ծառայելով չի որոշվում, որ կինը պարտավոր չէ առավոտից երեկո մնալ տանը, ունենալ երեխաներ և զբաղվել նրանց դաստիրակությամբ:

Ես ուրախ եմ, որ մարդիկ սկսում են հասկանալ, որ կինը նույնպես կարող է աշխատել և գումար վասատակել,որ տղամարդը պարտավոր չէ ընտանիքի գումարային աղբյուրը լինել:

Ուրախ եմ ,որ մեր հասարակությունը սկսում է գիտակցել, որ մարդ կարող է անել այն ինչ ինքն է ցանկանում:

 

Հասարակական նախաձեռնություն

Հասարակական նախաձեռնություն💛

Ողջու՛յն։💛 Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում որոշել ենք ապահովել հասարակության բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նախապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։💛

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան💛
  2. Թամարա Մանուկյան💛
  3. Էմիլ Ավետիսյան💛
  4. Թամարա Աղասյան💛