Տարեկան հաշվետվություն

Անցյալ տարի հունիսին ես առաջին անգամ ոտք դրեցի Մսկհ քոլեջի տարածք։

Այդ օրը ես ինձ համար մի նոր աշխարհ բացահայտեցի։

Այն ամենը ինչ ես տեսա այնքան էր տարբերվում արդեն սովորական դարձավ իրականությունից,որ հավատս չէր գալիս։

Ես ուրախ եմ, որ վերջիվերջո ընտրեցի հենց այս քոլեջը, քանի որ այն ինձ տվեց նոր գաղափարներ,նոր տեսակետ,նոր ընկերներ և բազում վառ հիշողություններ։

 

Միշտ սիրել եմ ճամփորդել, սակայն այստեղ այդ սերը ավելի ուժեղացավ։ Ամեն մի ճամփորդությունը, մի առանձին արկած` վառ և անմոռանալի։

Կարող եմ առանձնացնել մի քանի իրադարձություններ, որոնք ինձ վրա մեծ տպավորություն թողեցին։

1.Մեդիարբութ

Երբևիցե չէի կարող մտածել, որ ուսումնական հաստատությունը կարող է այդքան մեծ ուշադրություն դարձնել երգին և պարին, բայց Մսկհ-ը կարողանում է զարմացնել։

Այս իրադարձությունը ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ մինչ այդ տաղանդ չունենալու պատճառով աշխատում էի հնարավորինս չափ հեռու մնալ երգից և պարից, բայց այստեղ ես փոխվեցի։

2.Ֆիլմադարան

Այդքան լավ ֆիլմ ես ողջ կյանքում դիտած չկայի,ինչքան դիտեցի ֆիլմադարանի ընթացքում։

Նաև ֆիլմադարանը հնարավորություն տվեց ինձ ծանոթանալ բազում տաղանդավոր մարդկանց հետ։

3.Արատես

Կյանքիս առաջին ճամբարը։ Վախենալու էր և հուզիչ։

Կարող եմ վստահությամբ ասել,որ դա իմ կյանքի լավագույն 2 օրերն էին։

Վերջում կցանկանայի ամփոփել։

Այո ես չեմ  եղել գերազանց վարքագծով կամ առաջադիմությամբ ուսանող, սակայն կփորձեմ դա ուղղել հաջորդ ուսումնական տարվա ընթացքում։ Կփորձեմ ավելի շատ ներգրավվել քոլեջի կյանքի և առօրյայի մեջ։

Ամենը ընդհանրացնելով, կարող եմ ասել, որ շնորհակալ եմ քոլեջին կյանք ավելի վառ դարձնելու համար։