Ճամփորդություն դեպի Գյումրի

Երբևէ չեմ եղել Գյումրի քաղաքում, և ապագա ճամփորդությանը ընդառաջ կատարել եմ մի փոքրիկ ուսումնասիրություն քաղաքի ճարտարապետության մասին։

Գյումրին Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ հին քաղաքը պահպանվել է գրեթե անխաթար: XIX-րդ դարում ձևավորված քաղաքային միջավայրը կարծես կենդանանում է և դառնում իրականություն, երբ քայլում ես պատմական թաղամասերի նեղլիկ փողոցներով:

Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը գծագրվում է 1837թ․։ Հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ձգվող փողոցների՝ քաղաքը բաժանվում էր մեծ (100 մ X 150 մ) և փոքր (50 մ X 75 մ) թաղամասերի՝ կառուցված 1 – 2-հարկանի, սև և կարմիր տուֆի սրբատաշ քարե տներով։ Հետագա հատակագծերում պահպանվել են նախորդ հատակագծման սկզբունքները և Հասարակական կենտրոնը Շուկայի հրապարակն էր, որը հիմա հայտնի է Վարդանանց հրապարակ անվանումով։

Գյումրիի տարածքի հնագույն ճարտարապետական հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված VII դարի Դպրեվանք քառամույթ գմբեթավոր եկեղեցին, որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ, արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով։

22.12.2022 պատրաստվում եմ գնալ ճամփորդության։

Հղում

Մեծ շարա

Ֆոտոպատում

Իմ և մայրիկիս անունից կարող եմ ասել, որ իսկապես շատ հետաքրքիր ճամփորդություն էր։ Տեղը որը այցել էլ էինք իսկապես շատ գեղեցիկ էր։

Սակայն ընկերներս ովքեր անցած տարի էին գնացել մեծ շարա, ասում են որ այն ժամանակվա ուղին ավելի գեղեցիկ էր։

Բայց ինչեւէ։

Ինքս ինձ համար հասկացա որ, էլ երբեք այդքան մեծ խմբով ոչմի տեղ չեմ գնա, քանի որ ես քայլում էի ամենա սկզբից, երբ ես արդեն քարանձավների մոտ էի որոշները շատ ետ էին մնում։ Բայց դա էլ էր փորձ։

Ամեն դեպքում հետաքրքիր էր, ուրախ եմ որ հասցրեցի գրանցվեմ և մասնակցեմ։

3 օրյա ճամփորդություն դեպի Տավուշ

Երկու շաբաթ առաջ իմանալով ճամփորդության մասին, սրտի տրոփյունով սպասում էի։

ԵՒ վերջապես մայիսի 29-ը եկավ։ Լի լավ տրամադրությամբ և անհամբերությամբ լցվեցինք տրանսպորտ։

Ճանապարհը երկար էր սակայն հետաքրքիր և լի ծիծաղով։

Մեր առաջին երկու այցելության վայրերը դա Սևանավանքը և թերակղզին էին։ Այդ ժամանակ մարդիկ ովքեր գնացել էին Լոռի “ֆլեշբեքներ” ունեցան, քանի որ եղանակը սառներ, անձրեւոտ և ոչ շատ հաճելի։

Սակայն դա մեզ չէր խանգարում։

Մեր հաջորդ կետը Ջուղտավանքն էր։ Մենք այդպես մտածում էինք։ Սակայն երկար փնտրտուքներից հետո մենք այդպես էլ նրան չգտանք։ Բայց դա էլ էր փորձ, դա էլ էր արկած։

Ապա գնացինք մեր հյուրատունը։ Հիասքանչ տեղ որտեղ ունեցանք շատ անմոռանալի պահեր։

Սակայն երկար չմնացինք, մեզ մի փոքր կարգի բերելուց հետո մեկնեցին Իջևանի գինու և կոնյակի գործարան։ Այնտեղ ծանոթացանք գինու պատմությանը, արտադրման պրոցեսին և նրա տեսակներին։

Հաջորդ կանգառը Իջևան քաղաքի դետրոպարկն էր։ Այնտեղ ծանոթացանք բազում նոր ծառատեսակների հետ։ Տեսանք աննկարագրելի գեղեցկության վայրեր։

Դրանից հետո վերջապես վերադարձանք տուն։

Կարող եմ վստահորեն ասել որ դա իմ կյանքի ամենա լավ և կարևոր գիշերներից էր։

Երկրորդ օրը մենք այցելեցինք Քարի արտադրամաս, որտեղ ծանոթացանք քարերի մշակման գործընթացին, մասնակից եղանք քարերի կտրմանը և քանդակմանը։ Նաև շրջեցինք գործարանի բակով ՝ որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։

Այնուհետև գնացինք Իջևանի ԵՊՀ-ի մասնաճյուղ որտեղ մասնակցեցինք կոնֆերանսի և լսեցինք մարդկանց հաջողության պատմությունները։ Ունեցանք շրջայց ԵՊՀ -ում։ Շրջայցից հետո ունեցանք ևս մեկ հանդիպում զբոսաշրջության վերաբարյալ, և պահպանեցինք հետագա կապը մեր և ԵՊՀ-ի հետ։

ԵՊՀ շրջայցից հետո գնացինք “Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն”։ Այնտեղ ծանոթացանք կենտրոնի ստեղծման պատմությանը, դասերի անցկացնելու կարգին և ընդհանուր կրթական կենտրոնին։ Նշված կենտրոնը իսկապես մեծ դեր է խաղում Իջեւան քաղաքի համար, և կատարում է հսկայական ներդրում նոր սերնդի մեջ։

Հետո տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն, ինչը շատ հաճելի էր ապա վերադարձանք հյուրատուն։

Երեկոյան գնաց էլ էին քաղքով պտտվելու։ Հիասքանչ միջավայր, և շատ գեղեցիկ քաղաք։ Իսկապես շատ ուրախ անցավ։

Երեկոյան խաղում էինք խաղեր և ուղակի վայելում վերջին ժամերը այդ հիասքանչ տանը։

Երրորդ օրը եղանք “Մենք ենք մեր սարերը” հայտնի ֆիլմի նկարահանման վայրում և Մակարավանքում։

Չեմ հոգնի ասելուց թե այնտեղ ինչ գեղեցիկ էր։ Իր ուրույն ատմասֆերան ուներ։

Վերջի վերջո եկավ տուն վերադառնալու պահը։  Սակայն դա ոչ ոքի չէր ուրախացնում։ Բոլորս ցանկանում էինք, թեկուզ մեկ օրով բայց ավել մնալ այդ հիասքանչ վայրում։

Բայց եկեք չհուսահատվենք քանի որ առջևում դեռ շատ արկածներ կան։

Լոռի

Լոռու մարզ։ Ես չէի մտածում որ, Հայաստանում կան այսպիսի գեղեցիկ վայրեր։ Որոշ տեղերում կորցնում էի կապը իրականության հետ,ասես ուրիշ աշխարհ լիներ։

Ամեն օրը շատ հագեցած էր,լի վառ պահերով։ Հիմա լինելով Երևանում հասկանում եմ որ, միգուցե ուզում եմ այնտեղ վերադառնա՞լ։  Այո ես շատ էի հոգնել։ Կային պահեր երբ ոտքերս չէի զգում երկար քայլելու պատճառով,բայց տպավորությունները անմոռանալի են։

Այնտեղ ես շատ էի բողոքում, ասելով որ, գերհոգնում ենք այդքան տեղ այցելելուց։ Սակայն հիմա հասկանում եմ որ, շնորհակալ եմ,որովհետև դա երևի թե իմ միակ հնարավորությունն էր այցելելու այդ վայրերը։ Վստահ եմ որ ընտանիքիս հետ այդտեղ չէի գնա։

Բացի տեսարժան վայրերից ինձ համար կարևոր էին հյուրատները,որտեղ մենք գիշերն էինք անցկացրել։ Նրանք իրենց ուրույն տեղը գրավեցին այս ճամփորդության մեջ։

Այս ճամփորդության շնորհիվ ես մոտիկացա ընկերներիս հետ,ծանոթացա նոր մարդկանց հետ,տեսա վայրեր որոնց մասին նույնիսկ չգիտեի։

Շատ ուրախ եմ որ երկու ճամփորդությունների մեջ ընտրեցի հենց Լոռին։

Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսը միշտ եղել է այն վայրը ուր ես միշտ ցանկացել եմ գնալ։ Սակայն միշտ ինչ որ բան  խանգարել է, գուցե իմ իսկ վախը, քանի որ ես երբեք ճամբար չէի գնացել։

Երբ արդեն ճանապարհին էինք և նույնիսկ այն ժամանակ երբ արդեն հասել էինք ես ի զարմանս ինձ վախ չէի զգում։ Ասես գնում էի մի հարազատ տեղ որտեղ շատ եմ եղել։

Մինչ Արատես հասնելը բարձրացանք “Ուլգյուր” լեռը։ Երկար և հոգնեցնող ճանապարհը արդարացվեց բարձունքից բացվող հիասքանչ տեսարաններով և  այնտեղ գտնվող “Ս. Աստվածածին” եկեղեցով։

 

 

Արդեն հասնելով Արատես տեղավորվեցինք և իջանք ընթրելու։

 

Մեր տնակը և հիմնականում մեր սենյակը դարձավ մի վայր որի հետ ես շատ կապվեցի։

Արդեն ուշ երեկոյան մենք խաղում էին խաղեր և ուղղակի զրուցում։

 

Հաջորդ օրը  առավոտյան նախաճաշելուց հետո գնացինք “Սիրո տնակ” ի մոտ և մի փոքր ուսումնասիրեցին տարածքը։

 

Վերադարձանք, կատարեցինք որոշակի աշխատանքներ այգում և տնակում, ապա ճաշելուց հետո գնացինք քայլքի։

Այցելեցինք Արատեսի վանքը։

Անցանք գետը և գնացինք դիմացի ափը ուսումնասիրելու։

 

Վերադարձանք շատ հոգնած, բայց ճանապարհը և մեր այցելած քարանձավը իսկապես շատ գեղեցիկ էին ։

Երեկոյան ընթրիքից հետո շատերը հավաքվել էին խարույկի մոտ և զրուցում էին։ Սակայն ես և էլի որոշ մարդիկ բարձրացել էինք տնակ և այնտեղ էին զրուցում։ Զրուցում էինք շատ երկար սակայն ի վերջո քնեցինք։

Առավոտյան զարթնել էի հստակ զգացողությամբ, որ տուն չեմ ուզում վերադառնամ։ Սակայն դա անխուսափելի էր։

Նախաճաշից հետո ճանապարհ ընկանք։

Այցելեցինք “Հորբատեղի տաք ջրեր”ը։

 

Ապա “Արենիի քարանձավ”։ Այնտեղ լսեցինք հետաքրքիր պատմություններ քարայրի մասին։

Այցելեցինք նաև “Հին Արենի” գինու գործարան։ Ունեցանք հետաքրքիր էքսկուրսիա։

ԵՒ վերջի վերջո եկանք Երևան։

Այս ճամփորդությունը ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ։ ԵՒ ես վստահ եմ միայն մի բանում, որ դա հաստատ իմ վերջին այցը չէր Արատես։

 

 

Ճամփորդություն դեպի Օշական

Առավոտյան վաղ ժամերգությունից հետո ճանապարհ ընկանք։ Ճանապարհին կանգնեցինք մի հատվածում, որտեղից երևում են բոլոր 3 լեռները՝ Արագածը, Արա լեռը և Արարատը։

Հասնելով տեղ այցելեցինք Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին,այցելեցինք նրա շիրիմին,բարձրացանք Դիդի Կոնդ բլուրը ,որի վրա է գտնվում Թուխ Մանուկ և Գրիգոր Լուսավորիչ մատուռները։

Շրջեցինք Օշականի Վահան Ամատունու անվան հին փողոցներից մեկում։Այդ փողոցում են նկարահանվել Կարոտ ,Սասունցի Դավիթ,Խոշոր շահում,Աշնան արև,Սպիտակ անուրջներ ֆիլմերը։

Ապա իջանք մի հրաշք դաշտավայրի մոտ։

Ապա հոգնած բայց լավ տրամադրությամբ վերադարձանք քաղաք։

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ և Հրեշտակների ձոր

Սեպտեմբերի 24 ին ժամը 09:00 ին ուղեվորվեցինք դեպի Խոր Վիրապ։

Շրջեցինք ներսում և մոտակա տարածքներում։

Ճաջորդ կետը Հրեշտակների ձորն էր։

Նշված տեղ հասնելը ինքն իրենով արդեն փոքրիկ ճամփորդություն էր։

Ապա գնացինք եկեղեցի և վերադարձանք տում։

Ճամփորդորդության վերաբերյալ տեսանյութը

Ճամփորդություն դեպի Բջնի

Սեպտեմբերի 1 ին ընկեր Լիլիթ, ընկեր Թերեզի և ընկեր Մերիի ուղեկցությամբ ուղեվորվեցինք դեպի Բջնի։

Առաջին վայրը, որը պետք է այցելիեինք դա Արզական գյուղի Սուրբ Աստվածածին վանքն էր։ Կիսաքանդ վանքը ուներ իր յուրահատուկ մթնոլորտը։Պատերի վրա կայն փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

օ

Հաջորդ վայրը Սուրբ Աստվածածնի եկեղեցին էր։ Եկեղեցին ուներ նոր և բարեկարգ տեսք։ Մոտակայքում էին գտնվում նաև մի քանի շիրիմներ։

Ապա այցելեցինք Բջնիի Բերդ։ Իմացանք, որ այն կառուցվել է 10 ից 11-րորդ դարերում Փահլավունիների օրոք։Այն դարեր ի վեր հանդիսացել է Նիգ գավառի գլխավոր բերդը, որը վերահսկում էր նաև Բջնիի մատույցները։

Մեր ճամփորդություն վերջին կանգառը եղավ Սուրբ Սարգիս եկեղեցին։

Ապա հոգնած բայց բարձր տրամադրության վերադարձանք տուն։