Հարցեր

1.ինչ իրադրություն էր անդրկովկասում 1800-ականներին։

19-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանված էր տարբեր տերությունների մեջ։ Այն գտնվում էր պատերազմների մեջ,Պարսակաստանի և Ռուսաստանի հետ։

2.Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 1801թ։

1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ’ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը:

3.Ռուս-թուրքակամ պատերազմի նախադրյալները։

Ռազմական գործողությունները պայմանավորված էին Թուրքիայի կողմից Սերբիայում մարտական գործողությունները դադարեցնելու պատճառով: Բայց 1877 թ. Պատերազմի առաջացման հիմնական պատճառներից մեկը արեւելյան հարցի սրացումն էր, որը կապված էր հակամենաշնորհային ապստամբության հետ, որը բռնկվել է 1875-ին Բոսնիայում եւ Հերցեգովինայում, քրիստոնեական բնակչության մշտական ճնշման պատճառով:

4.Ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները։

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։

Հայկական թագավորությունները և իշխանությունները XI-XII դդ.

Սելջուկ-թուրքերի հայտնվելը դժվարին դրության մեջ դրեց փոքր և ռազմականապես թույլ հայկական թագավորությունների ու իշխանությունների: 1065թ. Կարսի (Վանանդի) թագավոր Գագիկ Աբասյանը, սելջուկների ներխուժումից խույս տալու նպատակով, Բյուզանդիային հանձնեց իր տիրույթները՝ կալվածքներ ստանալով Փոքր Ասիայում: Միայն Սյունիքի ու Տաշիր-Ձորագետի թագավորությունները դիմացան սելջուկյան արհավիրքներին և գոյատևեցին ևս մի որոշ ժամանակ:

 

Հայկական թագավորությունների, ինչպես նաև իշխանությունների վիճակը հատկապես ծանրացավ XI դ. վերջերին: Այդ ժամանակ սկսվեց Սելջուկյան սուլթանության թուլացումն ու տրոհումը: Գահակալական անվերջ կռիվներից ու խռովություններից մեծապես տուժում էին նվաճված երկրները: Սելջուկյան պետության քայքայման պայմաններում հայկական թագավորությունները և իշխանությունները հերոսական պայքարի շնորհիվ վերականգնեցին իրենց անկախությունը և անգամ ընդարձակեցին իրենց տիրույթները:

 

Տաշիր-Ձորագետում XII դ. սկզբին իշխում էին Դավիթ և Աբաս եղբայրները, իսկ Սյունիքում՝ Գրիգոր թագավորը: Մի շարք հայկական իշխանություններ կարողացել էին իրենց գոյությունը պահպանել երկրի լեռնային ու դժվարամատչելի շրջաններում: Այսպես, Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն: Այդ իշխանությունը համառորեն հետ էր մղում թշնամիների հարձակումները և իր ձեռքում էր պահում Աղթամարն ու շրջակա գավառները: Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո պահպանեց իր անկախությունը: Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին: Սասունի իշխանությունը XII դ. իր շուրջն էր համախմբել շրջակայքի ավելի փոքր հայկական իշխանությունները և գլխավորում էր ազատագրական պայքարը: Թոռնիկյան իշխանը կամ, ինչպես արաբներն էին նրան անվանում, «Սասունի թագավորը» կարող էր պատերազմական դաշտ դուրս բերել մի քանի տասնյակ հազարանոց զորք:

 

Հայկական մանր իշխանություններ գոյություն ունեին նաև Հարավային Հայաստանի այլ գավառներում: Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում: Հատկապես հայտնի էին Խաչեն գավառի երեք իշխանությունները, որոնք մշտական կռիվների մեջ էին թշնամիների դեմ:

Վերլուծություն

Սելջուկ-թուրքերի հայտնվելը` Նրանց հարձակումները և հալածանքները  Հայերին դրեց դժվարին դրության մեջ։

Սակայն ամենինչ ավելի բարդացավ Սելջուկյան Սուլթանության քայքայման և մասնատման ժամանակ, քանի որ տուժում էին գրավված երկրները։

Սակայն Հայերը կարողացան բացի անկախությունը վերականգնելուց ընդլայնել նաև իրենց տարածքները։

Եզրակացություն

Այս թեմայից ես հասկացա,որ ղեկավարի հմտությունները շատ կարևոր են։

Որպես օրինակ վերցնելով Սելջուկ-թուրքերի սուլթանության քայքայումը։ Հայկական իշխանությունները և պետությունները կարողացան սուլթանության քայքայման պայմաններում վերականգնել իրենց անկախությունը և նույնիսկ ընդարձակել տարածքները` ինչը շատ բարդ աշխատանք է։

Եթե կառավարությունը չունենար անհրաժեշտ հմտությունները, ապա իշխանությունները և թագավորությունները նույնպես կքայքայվեին և կվոչնչանայն։

Եթե համեմատական տանենք այն իրավիճակի հետ,որը տեղի է ունենում հիմա կարող ենք ասել, որ կառավարությունը շատ թույլ է։ Քանի որ բացի տարածքներ կորցնելուց մենք տվեցինք նաև շատ մարդկային կորուստներ։

 

 

 

հարցեր

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Ռուբինյանների թագավորությունը։
2․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուբեն 1-ինը։
3․ Ի՞նչ հարաբերություններ ուներ Կոստանդին 1-ինը խաչակրաց արշավանքի կազմակերպիչների հետ
4․ Ի՞նչ քայլեր կատարեց Թորոս 1-ինը իշխանապետության ամրացման գործում
5․ Ինչպիսի՞ քաղաքականություն է վարել Լևոն 1-ինը։
6.Ի՞նչ տվյալներ կային Թորոս 2-րդի մասին։
7․Վերլուծեք Մլեհի վարած քաղաքականությունը։
8․ Ներկայացրեք Հեթումյանների դավաճանության ձեր մեկնաբանությունը, Ռուբեն 3-րդի և Լևոն 2-րդի գործողությունները։
9․ Իր ո՞ր քայլերի համար է Լևոն 2-րդին տրվել Մեծագործ տիտղոսը․ արդարացնո՞ւմ եք այն։
10․ Ինչպե՞ս Ռուբինյաններին փոխարինեցին Հեթումյանները, ի՞նչ պայմաններում, ե՞րբ։