Առաջադրանքներ

Կետադրել տեկստը

Սևանի գլխին` փառահեղ բազմոցի մեջ, նստած էր Մամիկոնյան տիկինը` պճնված,ճոխ արդուզարդով դեմքի արհամարհական արտահայտությամբ։Նրա աջ կողմում նստած էր Սահակ Պարթևը` հաղթանդամ, բարձրահասակ, փարթամ բեղ-մորուքով, ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցը` միջահասակ, նրբակազմ, աշխույժ հայացքով մի երիտասարդ` երեսուն-երեսուն մեկ տարեկան։Սահակից աջ ,երրորդ աթոռին նստած էր Սամվելը` սփրթնած,մտահոգ, կողքին Արբակը` Սամվելի դայակը։

Արծաթյա ժանեկահյուս սկահակների մեջ փայլում էին արևելյան պես պես աղանդերներ` չոր միրգ, քաղցրավենիք, խաղող `արցունքի պես վճիտ ողկույզներով, սերկևիլ` հոտոտելիքը գրգռող բուրմունքով։

Տրված բառախմբից ընտրել բառեր որոնց միացումով ստացվեն անձնանուններ

Վարդ,Արեգ,շատ,այր,նազ,արև,հուր,ակ,գես,անուշ,ժիր,ծով,աչք,նոր,Նար,երես,ալ,սև,մայր,լուսին,կաթ,թագ,շող,պետ,ազգ,խաժ,լույս,հայր։

Արևշատ,Երեսնազ,Ժիրայր,Վարդգես,Հայրանուշ,Ալվարդ,Ծովինար։