Հասարակական նախաձեռնություն

Ողջու՛յն։ Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում ապահովել հասարակության բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նախապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։

 

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

 

Լիլիթ Գրիգորյան

Թամարա Մանուկյան

Էմիլ Ավետիսյան

Թամարա Աղասյան

Այսպիսով մենք պատրաստվում ենք`

 

• Թղթերի վրա գրել հաճելի և զվարճալի խոսքեր(ինչպես նաև կոմպլիմենտներ),

 

• Թղթերով ինչ-որ հետաքրքիր բաներ պատրաստել,

 

• Բարի պաստառներ ամրացնել պատերին,

 

• Փոքրիկ համեղ բաներ բաժանել

 

• Ինչպես նաև կարող են լինել հումորային օրեր, որտեղ մենք պռանկներ կկատարենք։

 

 

Իհարկե դա և՛ կարող է բարձրացնել, և՛ չի կարող, և ամենինչ կախված է դիմացինից, սակայն մենք կփորձենք անել ամեն ինչ որպեսզի դիմացինի մոտ առաջանա մոտիվացիա։ Կաշխատենք կոնֆլիկտներից հեռու մնալ և չնեղացնել դիմացինին։

 

 

 

Առաջին քայլերը`

 

•Ամսի 24-25-ին ամրացնել պաստառ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի պատերին։ Ինչպես նաև փորձել զվարճացնել ուսանողներին և ուսուցիչներին։

Ամփոփում`

 

⚠Նկարներն ու վիդեոները արվելու են նրա համար, որպեսզի ցույց տանք բոլորին, թե ինչքան ուժեղ կարող է մարդ ուրախանալ մի չնչին բանից։ Իհարկե մենք հաշվի ենք առնում դիմացինի ցանկությունն ու իրավունքը, և եթե դիմացինը չի ուզում, որ նրան նկարահանեն, ապա մենք չենք նկարի նրան։ Այսպիսով կփորձեմ նկարների տեղը խոսքերով ներկայացնել։⚠

 

Այսօր մենք փոքրիկ թղթիկների վրա գրեցինք մի քանի զվարճալի և հաճելի խոսքեր, որոնք պետք է որ բարձրացնեին դիմացինի տրամադրությունը(նկարները ներքևում)։

Օրվա ընթացքում փնտրեցինք ուսուցչուհիների և բաժանեցինք այդ թղթիկները։ Առաջին ուսուցչուհին ում մենք մոտեցանք դա ռուսերենի ուսոցչուհին էր՝ Ընկեր Մարիամը, ով ժպտաց և նույնիսկ ծիծաղեց մեր գրածից։ Ընկեր Ելենա հավեսով ծիծաղեց, մեր կազմակերպիչ Ընկեր Մարիամը նույնպես ծիծաղեց։ Ուսուցիչնեչից բացի քոլեջից դուրս գտանք մի անցորդի ում նույնպես տվեցինք այդ թղթիկներից։ Նա ուրախացավ միջի խոսքերը կարդալուց՝ “Ժպտա քեզ շատա սազում”։

 

Իհարկե ցավալի է, երբ դուք չեք կարող տեսնել այդ ամենը ձեր աչքերով, սակայն մենք կգնենք նրանց ովքեր համաձայն կլինեն տեսանյութին և կկիսվեն ձեր հետ ժպիտով💞։

Հունիսի 1ից-3ը

Պատերին ժպիտով պաստառներ ամրացնել և դիտել ընթացքին, թե ով իր օրվա համար ժպիտ կվերցնի։

Փոդքաստեր

փոդքաստեր

Փոդքաստի մասնակիցներ՝ 1/1 կուրսի ուսանողուհի՝ Թամարա Մանուկյան, 1/2 կուրսի ուսանողներ՝ Թամարա Աղասյան, Էմիլ Ավետիսյան

Թեմաներ` Կոսմետիկայի Փորձարկում կենդանիների վրա և Աղբահանության խնդիրը Հայաստանում

Կոսմետիկայի փորձարկումները կենդանիների վրա

Ո՞վ է մահացել ձեր դիմահարդարման համար:

Դուք հավանաբար տեսել եք կոսմետիկայի պիտակների վրա գրված գրությունները.

  • Աչքերի հետ շփման դեպքում լվանալ ջրով:
  • Մի՛ կլանեք
  • Խուսափեք բաց վերքերի հետ շփումից

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ընկած այս առաջարկությունների հիմքում:

Մինչ վաճառասեղան հասնելը `շամպուններ, շրթներկներ, քսուքներ և այլն  պետք է անցնեն անվտանգության պարտադիր փորձարկում: Դժբախտաբար, արտադրողների մեծ մասը դեռ ընտրում է կենդանի արարածներին որպես իրենց փորձանմուշ, չնայած այն բանին, որ վաղուց գոյություն ունեն այլընտրանքներ:
Իսկ գնորդներն իրենց հերթին հաճախ ընտրում են հանրաճանաչ ապրանքանիշեր, գեղեցիկ տարրաներ, համեղ հոտեր ՝ չմտածելով, որ դա ինչ-որ մեկին կարող է տառապանք բերել։

Պատկերացրել եք երբևէ թե ինչ է “փորձարկված է կենդանիների վրա” կոսմետիկայի տեսանկյունի՞ց։ Իմի են գալիս պատկերներ, որտեղ նապաստակները լվացվում են ձեր շամպունո՞վ թե թարթիչները ներկու՞մ

Կենդանիների վրա փորձարկում

Ի՞նչ է իրականում կենդանիների վրա ապրանքների փորձարկումը։

Սա նողկալի գործ է, որի ընթացքում նապաստակները, ծովախոզուկները, կատուները, շները, մկները դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են:

Դրեյզ թեստ

 կենդանիների կուրացում

Այս թեստի նպատակն է պարզել, թե ինչպես է փորձարկվող նյութը գործում աչքի լորձաթաղանթի վրա: Փորձարկման առարկա հիմնականում դառնում են Նապաստակները , քանի որ նրանց աչքը ավելի քիչ արցունք է արտադրում, ուստի նյութը երկար ժամանակ է լվացվում։

Կենդանուն տեղադրվում են հատուկ մեքենայի մեջ, որը թույլ չի տալիս նրան թաթով մաքրել աչքը: Փորձարկվող նյութը (ներառյալ կենցաղային քիմիական նյութերը) կաթացնում են եղջերաթաղանթի վրա և թողնում 21 օր ՝ սպասելով արդյունքին:

Հաճախ թեստը ավարտվում է եղջերաթաղանթի պղտորմամբ և աչքի մահով: Կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում դժբախտ, վախեցած կենդանին. Անտանելի աչքեր ցավը և հուսահատությունը այդ ցավից փախչելու անդադար փորձերից,ցավը նրանից որ չես կարող փախչել և նույնիսկ շարժվել։ Չէ որ ստիպողաբար անշարժացումը համարվում է ամենադաժան տանջանքներից մեկը։ Բայց շշի վրա կա գրություն. «Աչքերի հետ շփման դեպքում լվանալ ջրով»:

LD50 թեստ

Մահացու դոզան 50

Այս փորձի ընթացքում որոշվում է նյութի թունավորությունը կենդանի օրգանիզմի համար:

 Խողովակը բռնի կերպով մտցնում են վախեցած կենդանու ստամոքսի մեջ (որն ինքնին ցավալի է), որի միջով անցնում է նյութը: Թեստերը սկսվում են փոքր չափաբաժնով, այն աստիճանաբար ավելանում է ՝ պարզելու համար, թե որ կետում և ինչ քանակությամբ թունավոր նյութից է մահանալու փորձարկվողների կեսը: Թեստը տևում է առնվազն 14 օր (երբեմն `90 օր):

Երբ նյութի չափաբաժինը սկսում է թունավորել փորձարկվող զոհի մարմինը, նրա մոտ առաջանում են ցնցումներ, արտանետում և արյունահոսություն աչքերից և բերանից, լուծ, որովայնի այտուց և շնչառության դժվարություն: Այս ամենը անտանելի տառապանք է բերում կենդանուն մինչև սատկելը: Իսկ փրկվածները սպանվում են ՝ ներարկված նյութի նկատմամբ մարմնի արձագանքը ուսումնասիրելու համար:

Եթե երբևէ թունավորվել եք, պետք է հիշեք, թե որքան տանջալի է դա: Ահա այսպես է տարրաի վրա հայտնվում «Մի՛ կլանիր» պիտակը:

Վիճակագրության համաձայն, LD-50- ը կազմում է աշխարհի բոլոր թունավորության մեկ երրորդը։

Օծանելիքի խցիկներ

Այս փորձը հիմնականում օգտագործվում է օծանելիքի և աէրոզոլային արտադրանքները փորձարկելու համար:

Մկները, նապաստակները, կատուները, շները տեղադրվում են օրգանական ապակուց պատրաստված խցիկների մեջ, որոնք լցված են փորձանմուշի գոլորշիներով: Աստիճանաբար թունավոր այրվող գոլորշիները լցնում են կենդանու թոքերը: Այն սկսում է շնչել, ջղաձգվել ՝ հուսահատորեն փորձելով դուրս գալ սարսափելի ծուղակից: Բայց մարդը նրան թույլ չի տա դուրս գալ: Եվ փորձարկվողների մեծ մասը ցավալիորեն մահանում է։

Եթե ապրանքները չեն փորձարկվում կենդանիների վրա, արդյո՞ք դրանք փորձարկվելու են մարդկանց վրա:

Գիտությունը վաղուց առաջ է գնացել, և այս պահին մշակվել և ներդրվել են էթիկական այլընտրանքային գիտական փորձարկման մեթոդներ ՝ թույլ տալով ստանալ ավելի հուսալի արդյունքներ:

In vitro

Բջջային կուլտուրայի թեստեր

Արհեստական կաշվի աճեցման տեխնոլոգիա

Առողջ մարդուց վերցվում է մաշկի ծակ, ապա արհեստական պայմաններում աճեցում են էպիթելի հյուսվածքի բջիջները, որոնց վրա կատարվում են փորձեր: Գիտական լաբորատորիաներում դուք կարող եք վերստեղծել ցանկացած տիպի մաշկ `կնճիռներով, չոր և նույնիսկ պզուկների հակվածությամբ:

Համակարգչային մոդելավորում

Համակարգչային կոդերը թույլ են տալիս ճշգրտորեն վերարտադրել մարդու իմունային համակարգին բնորոշ պայմաններն ու ռեակցիաները, պատճենել մարդու մարմնի նյութափոխանակությունը և այլն:

Ex vivo

Թեստեր խոշոր եղջերավոր անասունների սերմնաբջիջների և ճտերի սաղմի թաղանթների վրա, չնայած որ դրանք ամբողջովին էթիկական չեն:

Կամավորական թեստեր

Հատուկ կլինիկական փորձարկումներ մի խումբ կամավորների (պարտադիր ապահովագրված) վրա, ովքեր ունեն տարբեր պաթոլոգիաներ ՝ սեբորեա, ատոպիկ դերմատիտ, ալոպեկիա (ճաղատություն) և այլն: Փորձարկվողները որոշակի ժամանակահատվածում օգտագործում են որոշակի նյութեր ՝ բժիշկների շարունակական հսկողության ներքո:

Ինչպես է արտահայտվում գենդերային անհավասարությունը

հոդված

Հետևյալ հոդվածը խոսում է կանանց և տղամարդկանց անհավասարության մասին: Այս հոդվածը ինձ դուր եկավ նրանով, որ այստեղ չի խոսվում միայն կանանց և նրանց խնդիրներից, այլ նաև խոսում են տղամարդկանցից և ցույց տալի, որ նրանք էլ են դիսկրիմիացիայի ենթարկվում:

Հոդվածում խոսվում է թե ինչու է հավասարությունը կարևոր և  ինչպես է անհավասարությունը ազդում ամբողջ աշխարհի վրա:

Ինչը զարմանք դարձավ ինձ համար ես համաձայն եմ հոդվածում գրված ամեն ինչի հետ:

Կցանկանի առանձնացնել մի քանի արտահայտություններ որոնք ինձ շատ դուր եկան:

“Հավասարությունը կարևոր է, քանի որ  այն թույլ է տալիս մարդկանց անել այն, ինչ իրենց դուր է գալիս: Առանց հասարակության ճնշման, ընտանեկան ավանդույթների և մտերիմների կարծիքների:”

“Առաջարկում ենք ընդունել, որ այն տղամարդը, ով ունակ է ոչ միայն աշխատանքից հետո ճաշ պատրաստել մոմի լույսի տակ ընթրելու համար , այլև լվանալ կեղտոտ գուլպաները, մեծահասակ և ինքնավստահ մարդ է, ոչ թե թուլակամ: Եվ մի մեծ ընկերություն ղեկավարող կինը կրում է նույն պատասխանատվությունը, ինչ բազմազավակ մայրը”

“Երբ մարդը գիտակցում է իր արժեքը, նա կարող է շատ ավելի լավ դաստիարակել նոր սերունդ, քան այն մարդը, ով ինչ-որ բան անում է, քանի որ դա անհրաժեշտ է: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի արժեքի գիտակցմամբ, նրա անձնական տարածքի և ազատ ժամանակի նկատմամբ հարգանքով, մարդկանց միջև կապը միայն ուժեղանում է: Կարևոր չէ, թե ովքեր են արդուկում վերնաշապիկները, ովքեր են տնային աշխատանքներ կատարում երեխաների հետ կամ ովքեր են ավելի շատ գումար վաստակում, եթե դա արվում է սիրով և օգնելու ցանկությամբ”

Ինչպես արդեն ասացի ես համաձայն եմ ամեն բառի հետ:

Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ սկսում են հասկանալ, որ “տղամարդ” լինելը միայն բանակում ծառայելով չի որոշվում, որ կինը պարտավոր չէ առավոտից երեկո մնալ տանը, ունենալ երեխաներ և զբաղվել նրանց դաստիրակությամբ:

Ես ուրախ եմ, որ մարդիկ սկսում են հասկանալ, որ կինը նույնպես կարող է աշխատել և գումար վասատակել,որ տղամարդը պարտավոր չէ ընտանիքի գումարային աղբյուրը լինել:

Ուրախ եմ ,որ մեր հասարակությունը սկսում է գիտակցել, որ մարդ կարող է անել այն ինչ ինքն է ցանկանում:

 

Հասարակական նախաձեռնություն

Հասարակական նախաձեռնություն💛

Ողջու՛յն։💛 Մենք որոշել ենք հասարակական նախաձեռնության ընթացքում որոշել ենք ապահովել հասարակության բարձր տրամադրությունը։ Քանի որ մենք դրական մարդիկ ենք, որոշել ենք ուրախացնել նաև մյուսներին։ Դրա համար մտածել ենք գունավոր թղթերի վրա գրել հետաքրքիր այնպիսի բաներ, որոնք կարդալիս ինքնըստինքյան ժպիտ կհայտնվի բոլորի դեմքերին։ Այժմ այսքանը, նախապատրաստական աշխատանքները կտեղադրվեն մի փոքր ուշ։💛

Հասարակական նախաձեռնության մասնակիցներ՝

  1. Լիլիթ Գրիգորյան💛
  2. Թամարա Մանուկյան💛
  3. Էմիլ Ավետիսյան💛
  4. Թամարա Աղասյան💛

հասարակագիտություն

Ռազմական դրությունը

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական
պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը
փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային
կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է
պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների
զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով
նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով
սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների
տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի
կարիքների առաջնային անհրաժեշտության:

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների
և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող
մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի,
մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների
վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների,
հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ
բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ
ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով
(այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից
տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական
տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը
(առանց խմբագրման):

11. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը
քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ
անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական
պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար
մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության
միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի ախատանքների
իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և
փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության: