Ֆլեշմոբ

ֆլեշմոբ

April 29, 2021

4-մակարդակ

1. Գտե՛ք այն եռանիշ թվերի քանակը, որոնց տասնավորների կարգում գրված թվանշանը հավասար է միավորների և հարյուրավորների կարգում գրված թվանշանների միջին թվաբանականին։

45

2. Համակարգչի էկրանին գրված է երկու թիվ՝ 1, 1: Յուրաքանչյուր քայլ հետո էկրանին գրված երկու հարևան թվերի միջև հայտնվում է նրանց գումարը. առաջին երեք քայլը տե՛ս նկարում: Որքա՞ն կլինի 100 քայլից հետո գրված բոլոր թվերի գումարը;

Անխորագիր պատկեր

 

515377520732011331036461129765621272702107522002

3. Եթե երկնիշ թիվը բաժանենք իր թվանշանների գումարին, ապա քանորդում կստանանք 8, իսկ մնացորդում՝ 4: Նույն թիվն իր թվանշանների արտադրյալին բաժանելիս քանորդում ստացվում է 5, իսկ մնացորդում՝ 2: Գտե՛ք այդ երկնիշ թիվը:

92

4. ABCD փոխուղղահայաց անկյունագծերով հավասարասրուն սեղանի բարձրությունը 17√2 է, իսկ BC և AD հիմքերը հարաբերում են՝ ինչպես 5:12: Գտե՛ք սեղանի սրունքների վրա ծայրակետեր ունեցող և հիմքերին զուգահեռ այն հատվածի երկարությունը, որը սեղանը տրոհում է երկու հավասարամեծ մասերի:

Ձեր պատասխանը

5. Գտե՛ք այն եռանիշ թվերի գումարը, որոնց առաջին նիշը հեռացնելիս ստացվում է լրիվ քառակուսի, և վերջին նիշը հեռացնելիս նույնպես ստացվում է լրիվ քառակուսի:

1993

6. 6 սմ կողմեր ունեցող հավասարակողմ մեծ եռանկյան անկյուններից կտրել են նույն չափի երեք հավասարակողմ եռանկյուններ: Երեք փոքր եռանկյունների պարագծերի գումարը հավասար է ստացված կանաչ վեցանկյան պարագծին: Որքա՞ն է փոքր եռանկյան կողմի երկարությունը:

Անխորագիր պատկեր

 

1.5

7. Հնձվորների խումբը հնձում էր 2 մարգագետնի խոտ, որոնցից մեկը 2 անգամ մեծ էր մյուսից: Կես օր հնձեցին մեծ մարգագետինը, հետո խումբը կիսվեց: Մեծ մարգագետինը հնձելը ավարտեցին կեսգիշերին, իսկ փոքրի վրա դեռևս փոքր կտոր կար հնձելու, որը 1 հնձվորը 1 օրում ավարտին հասցրեց: Քանի՞ հնձվոր էր աշխատում:

8

8. Տրված է ABCD զուգահեռագիծը, ընդ որում՝ AB=BD=10: Գտե’ք զուգահեռագծի անկյունագծերի հատման կետի հեռավորությունը AD հատվածի միջնակետից:

5

9. Շրջանագիծը, որի կենտրոնը ABC եռանկյան B գագաթն է, անցնում է A կետով և հատում է AC և BC կողմերը համապատասխանաբար M և N կետերում: A անկյունը 32 աստիճան է, C անկյունը՝ 24 աստիճան: Գտե՛ք M կետով անցնող տրամագծի և AN լարի կազմած սուր անկյան աստիճանային չափը:

36

10. 3×3 քառակուսում դրական թվերը տեղադրված են այնպես, որ յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր սյունակում գտնվող թվերի արտադրյալները հավասար են 1-ի, իսկ ցանկացած 2×2 քառակուսում թվերի արտադրյալը 2 է: Ի՞նչ թիվ է գրված քառակուսու մեջտեղի վանդակում:

16

Երկրորդ մակարդակ

 

1. Գրի՛ր հաջորդականության հաջորդ անդամը: 1, 20, 3, 18, 5, 16, 7, 14, ____

 

9

 

2․ Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։

 

[8,10]= 40ր

 

3. Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Հյուսիսային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մեկնեցին Արատես և վերադարձան 4 օր 20ժ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նրանք կվերադառնան։

 

չորեքշաբթի 12ին

 

4. Տարոնը ունի կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ։ Կարմիր ու դեղին փուչիկները 20 հատ են, դեղին ու սպիտակ փուչիկները՝ 13, իսկ կարմիր ու սպիտակ փուչիկները՝ 17։ Քանի՞ կարմիր, դեղին և սպիտակ փուչիկներ ունի Տարոնը։

 

կ-12, դ-8, ս-5

 

5. Խանութ են բերել 135 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

 

կապ- 81, կարմ-54

 

6. Անահիտը մի քանի ընկույզ ունի։ Երբ դրանք երեքական կամ չորսական խմբերի է բաժանում, մեկ ընկույզ ավելանում է, իսկ երբ հնգական խմբերի է բաժանում, ոչ մի ընկույզ չի ավելանում։ Անահիտն ամենաքիչը քանի՞ ընկույզ ունի։

 

25

 

7. Ծառատունկի ժամանակ 5-րդ դասարանցիները ուղիղ ճանապարհի երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր միմյանցից 10մ հեռավորության վրա։ Քանի՞ ծառ տնկեցին աշակերտները, եթե հայտնի է, որ առաջին և վերջին ծառերի միջև հեռավորությունը 250մ է։

 

25

 

8. Վարդանը 4 գրիչի և 5 մատիտի համար վճարել է 390 դրամ: Արեգը 2 գրիչի և 2 մատիտի համար` 180 դրամ: Ի՞նչ արժեն մատիտը և գրիչը:

 

1մ-30, 1գ- 60

 

9. Երկու թվերի գումարը 111 է: Գումարելիներից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Որո՞նք են այդ թվերը:

 

37, 74

 

10. Անին հաշվեց երեք թվերի գումարը, այնուհետև նույն թվանշանները փոխարինեց նույն գույնի շրջաններով, տե’ս նկարը: Նշի’ր Անիի ստացած գումարը:

 

Подпись отсутствует

 

Երրորդ մակարդակ

 

1. Թիվը 11-ի բաժանելիս ստացվում է 5 մնացորդ: Ի՞նչ մնացորդ կստացվի այդ թվի եռապատիկը 11-ի բաժանելիս:

 

4

 

2. Դարակում հնարավոր է շարել 35 հատ հաստ գիրք կամ 65 հատ բարակ գիրք: Քանի՞ հատ բարակ գիրք է հնարավոր ավելացնել դարակում, եթե այնտեղ արդեն կա 14 հատ հաստ գիրք:

 

39

 

3. Ամռանը 60կգ, 75% խոնավությամբ միրգը չորացրեցին, մինչև մրգի խոնավությունը դարձավ 25%: Ձմռանը այդ չիրը խառնեցին 30կգ ջրի հետ և պատրաստեցին բնական հյութ: Հյութի մեջ քանի՞ տոկոս է կազմում ջուրը:

 

70%

 

4. 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է 30 րոպե ժամանակ, իսկ Մերիին` 40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 10 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50 հատ կարկանդակ:

 

120

 

5. Քառակուսու յուրաքանչյուր գագաթին գրված է մեկ բնական թիվ, իսկ յուրաքանչյուր կողմի վրա՝ այդ կողմի ծայրակետերում գրված թվերի արտադրյալը: Կողմերի վրա գրված թվերի գումարը հավասար է 2021-ի: Գտե՛ք քառակուսու գագաթներին գրված թվերի գումարը:

 

90

 

6. Ընտանիքում երեք հոգի են՝ հայրը, մայրը և ուսանող որդին: Եթե հոր աշխատավարձը կրկնապատկվի, ապա ընտանիքի բյուջեն կավելանա 67%-ով, իսկ եթե որդու թոշակը պակասի երեք անգամ, ապա ընտանիքի բյուջեն կպակասի 4%-ով: Ընտանիքի բյուջեի ո՞ր տոկոսն է մոր աշխատավարձը:

 

21%

 

7. Հաջորդականությունը ունի հետևյալ կանոնը. առաջին տեղում գրված է 7, այնուհետև յուրաքանչյուր տեղում գրված է նախորդ թվի քառակուսու թվանշանների գումարից մեկով ավել թիվ (օր՝. 7, 14, 17, 20,…): Ի՞նչ թիվ է գրված 2021-րդ տեղում:

 

8

 

8. ABCD քառակուսու կողմերի վրա P, Q և R կետերը համապատասխանաբար DA ,BC և CD կողմերի միջնակետերն են, տե՛ս նկարը։ ABCD քառակուսու ո՞ր մասն է ստվերագծված:

 

Подпись отсутствует

 

9. Եթե 8 թվանշանը եռանիշ թվին կցագրեն ձախից, ապա կստանան 3735-ով մեծ թիվ, քան աջից կցագրելիս։ Գտե՛ք այդ եռանիշ թիվը։

 

473

 

10. Նկարում քանի՞ եռանկյուն է պատկերված: