Փոդքաստեր

փոդքաստեր

Փոդքաստի մասնակիցներ՝ 1/1 կուրսի ուսանողուհի՝ Թամարա Մանուկյան, 1/2 կուրսի ուսանողներ՝ Թամարա Աղասյան, Էմիլ Ավետիսյան

Թեմաներ` Կոսմետիկայի Փորձարկում կենդանիների վրա և Աղբահանության խնդիրը Հայաստանում

Կոսմետիկայի փորձարկումները կենդանիների վրա

Ո՞վ է մահացել ձեր դիմահարդարման համար:

Դուք հավանաբար տեսել եք կոսմետիկայի պիտակների վրա գրված գրությունները.

  • Աչքերի հետ շփման դեպքում լվանալ ջրով:
  • Մի՛ կլանեք
  • Խուսափեք բաց վերքերի հետ շփումից

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչն է ընկած այս առաջարկությունների հիմքում:

Մինչ վաճառասեղան հասնելը `շամպուններ, շրթներկներ, քսուքներ և այլն  պետք է անցնեն անվտանգության պարտադիր փորձարկում: Դժբախտաբար, արտադրողների մեծ մասը դեռ ընտրում է կենդանի արարածներին որպես իրենց փորձանմուշ, չնայած այն բանին, որ վաղուց գոյություն ունեն այլընտրանքներ:
Իսկ գնորդներն իրենց հերթին հաճախ ընտրում են հանրաճանաչ ապրանքանիշեր, գեղեցիկ տարրաներ, համեղ հոտեր ՝ չմտածելով, որ դա ինչ-որ մեկին կարող է տառապանք բերել։

Պատկերացրել եք երբևէ թե ինչ է “փորձարկված է կենդանիների վրա” կոսմետիկայի տեսանկյունի՞ց։ Իմի են գալիս պատկերներ, որտեղ նապաստակները լվացվում են ձեր շամպունո՞վ թե թարթիչները ներկու՞մ

Կենդանիների վրա փորձարկում

Ի՞նչ է իրականում կենդանիների վրա ապրանքների փորձարկումը։

Սա նողկալի գործ է, որի ընթացքում նապաստակները, ծովախոզուկները, կատուները, շները, մկները դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են:

Դրեյզ թեստ

 կենդանիների կուրացում

Այս թեստի նպատակն է պարզել, թե ինչպես է փորձարկվող նյութը գործում աչքի լորձաթաղանթի վրա: Փորձարկման առարկա հիմնականում դառնում են Նապաստակները , քանի որ նրանց աչքը ավելի քիչ արցունք է արտադրում, ուստի նյութը երկար ժամանակ է լվացվում։

Կենդանուն տեղադրվում են հատուկ մեքենայի մեջ, որը թույլ չի տալիս նրան թաթով մաքրել աչքը: Փորձարկվող նյութը (ներառյալ կենցաղային քիմիական նյութերը) կաթացնում են եղջերաթաղանթի վրա և թողնում 21 օր ՝ սպասելով արդյունքին:

Հաճախ թեստը ավարտվում է եղջերաթաղանթի պղտորմամբ և աչքի մահով: Կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում դժբախտ, վախեցած կենդանին. Անտանելի աչքեր ցավը և հուսահատությունը այդ ցավից փախչելու անդադար փորձերից,ցավը նրանից որ չես կարող փախչել և նույնիսկ շարժվել։ Չէ որ ստիպողաբար անշարժացումը համարվում է ամենադաժան տանջանքներից մեկը։ Բայց շշի վրա կա գրություն. «Աչքերի հետ շփման դեպքում լվանալ ջրով»:

LD50 թեստ

Մահացու դոզան 50

Այս փորձի ընթացքում որոշվում է նյութի թունավորությունը կենդանի օրգանիզմի համար:

 Խողովակը բռնի կերպով մտցնում են վախեցած կենդանու ստամոքսի մեջ (որն ինքնին ցավալի է), որի միջով անցնում է նյութը: Թեստերը սկսվում են փոքր չափաբաժնով, այն աստիճանաբար ավելանում է ՝ պարզելու համար, թե որ կետում և ինչ քանակությամբ թունավոր նյութից է մահանալու փորձարկվողների կեսը: Թեստը տևում է առնվազն 14 օր (երբեմն `90 օր):

Երբ նյութի չափաբաժինը սկսում է թունավորել փորձարկվող զոհի մարմինը, նրա մոտ առաջանում են ցնցումներ, արտանետում և արյունահոսություն աչքերից և բերանից, լուծ, որովայնի այտուց և շնչառության դժվարություն: Այս ամենը անտանելի տառապանք է բերում կենդանուն մինչև սատկելը: Իսկ փրկվածները սպանվում են ՝ ներարկված նյութի նկատմամբ մարմնի արձագանքը ուսումնասիրելու համար:

Եթե երբևէ թունավորվել եք, պետք է հիշեք, թե որքան տանջալի է դա: Ահա այսպես է տարրաի վրա հայտնվում «Մի՛ կլանիր» պիտակը:

Վիճակագրության համաձայն, LD-50- ը կազմում է աշխարհի բոլոր թունավորության մեկ երրորդը։

Օծանելիքի խցիկներ

Այս փորձը հիմնականում օգտագործվում է օծանելիքի և աէրոզոլային արտադրանքները փորձարկելու համար:

Մկները, նապաստակները, կատուները, շները տեղադրվում են օրգանական ապակուց պատրաստված խցիկների մեջ, որոնք լցված են փորձանմուշի գոլորշիներով: Աստիճանաբար թունավոր այրվող գոլորշիները լցնում են կենդանու թոքերը: Այն սկսում է շնչել, ջղաձգվել ՝ հուսահատորեն փորձելով դուրս գալ սարսափելի ծուղակից: Բայց մարդը նրան թույլ չի տա դուրս գալ: Եվ փորձարկվողների մեծ մասը ցավալիորեն մահանում է։

Եթե ապրանքները չեն փորձարկվում կենդանիների վրա, արդյո՞ք դրանք փորձարկվելու են մարդկանց վրա:

Գիտությունը վաղուց առաջ է գնացել, և այս պահին մշակվել և ներդրվել են էթիկական այլընտրանքային գիտական փորձարկման մեթոդներ ՝ թույլ տալով ստանալ ավելի հուսալի արդյունքներ:

In vitro

Բջջային կուլտուրայի թեստեր

Արհեստական կաշվի աճեցման տեխնոլոգիա

Առողջ մարդուց վերցվում է մաշկի ծակ, ապա արհեստական պայմաններում աճեցում են էպիթելի հյուսվածքի բջիջները, որոնց վրա կատարվում են փորձեր: Գիտական լաբորատորիաներում դուք կարող եք վերստեղծել ցանկացած տիպի մաշկ `կնճիռներով, չոր և նույնիսկ պզուկների հակվածությամբ:

Համակարգչային մոդելավորում

Համակարգչային կոդերը թույլ են տալիս ճշգրտորեն վերարտադրել մարդու իմունային համակարգին բնորոշ պայմաններն ու ռեակցիաները, պատճենել մարդու մարմնի նյութափոխանակությունը և այլն:

Ex vivo

Թեստեր խոշոր եղջերավոր անասունների սերմնաբջիջների և ճտերի սաղմի թաղանթների վրա, չնայած որ դրանք ամբողջովին էթիկական չեն:

Կամավորական թեստեր

Հատուկ կլինիկական փորձարկումներ մի խումբ կամավորների (պարտադիր ապահովագրված) վրա, ովքեր ունեն տարբեր պաթոլոգիաներ ՝ սեբորեա, ատոպիկ դերմատիտ, ալոպեկիա (ճաղատություն) և այլն: Փորձարկվողները որոշակի ժամանակահատվածում օգտագործում են որոշակի նյութեր ՝ բժիշկների շարունակական հսկողության ներքո: