Դիպլոմային նախագիծ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ

                                    Դիպլոմային աշխատանք

Թեմա՝ ֆոտոպատմություն

Մասնագիտություն՝ լուսանկարչական գործ

Ուսանող՝ Աղասյան Թամարա

Ղեկավարլուսանկարիչ՝ Սուսան Ամուջանյան

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
Ֆոտոպատմություն

բովանդակություն
Արքայադու՞ստր


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ֆոտոպատմություններիս հերոսները իմ ընկերուհիներնեն: Գեղեցկության ինդուստրիան միշտ թելադրում է իր կանոններն ու չափանիշները, որը տարածվում է կանանց և աղջիկների վրա, այդ թվում նաև նրանց և իմ: Այդ է պատճառը, որ այս թեման դարձավ ինձ համար ակտուալ: Երբ հասարակությունը փորձում է բնութագրել կնոջը, ապա առաջինը նկարագրում է նրա արտաքինը՝ սիրուն է, թե գեշ: Բոլորն են ուզում լինել սիրուն և դրա համար օգտագործում են ծատռեսուրսներ՝ ժամանակ, գումար և այլն: Իմ հերոսուհիները ևս ուզում են լինել գեղեցիկ: Իսկ իմ ֆոտոշարքի խնդիրն է հետևել, թե ինչպես են նրանք կազմակերպում այդ պրոցեսը:

Ֆոտոպատմություն

Ֆոտոպատմությունը (կամ, ինչպես հաճախ ասում են անգլերենում, «photo story») պատմություն է, որը մենք պատմում ենք լուսանկարներով: Նկարներին նայելով՝ մենք պետք է տեսնենք ցանկացած պահի կամ ժամանակի վառ հույզեր, մթնոլորտ, տրամադրություն։ Պատմությունները կարող են տարբեր լինել և պատմել մեզ դեպի ծով ճանապարհորդության կամ ձմեռային անտառի կախարդանքի մասին:

Երբեմն անհնար է պատմել քո պատմությունը միայն մեկ կադրով: Գաղափարը ավելի լավ է բացահայտել՝ մի քանի նկարներ անելով։ Հենց այդ ժամանակ նրանք դիմում են այս ժանրին, որը ֆոտոշարք է։

Ուղղություններ ֆոտոպատմությունում

Ժամանակակից լուսանկարչության մեջ կան ֆոտոպատմության չորս ոլորտներ.

1.Լայնածավալ լուսանկարչություն, որը փոխանցում է լուսանկարչի տեսակետը հասարակության ցանկացած խնդրի մասին: Մենք չենք խոսում որևէ անհատի հանդեպ կարեկցանքի մասին, կարևոր է ցույց տալ խնդրի հրատապությունը տարբեր մարդկանց լուսանկարների կամ ընդհանուր կարիքներով միավորված առարկաների միջոցով: Պատկերների շարքը կարող է լինել շատ հետաքրքիր կամ շատ մակերեսային՝ կախված ընտրված թեմայից, և կարևոր չէ՝ դուք մեկ ամիս եք ծախսել, թե մեկ տարի՝ ստեղծելով ձեր պատմությունը:

2.«Նեղ» նկարահանում. առաջադրանքները համընդհանուր մասշտաբի չեն, այստեղ մենք աշխատում ենք առանձին և պատրաստի սյուժեով։

3.Որոշակի ժամանակահատվածում նույն վայրից լուսանկարել: Սա ոչ միայն պատմելու, այլեւ խնդիրը պատկերելու հետաքրքիր միջոց է։

4.Կոնկրետ մարդու հետ աշխատելն ամենահետաքրքիր ուղղությունն է։ Հետաքրքիր է և դժվար, քանի որ այն պահանջում է վստահություն մոդելի և լուսանկարչի միջև ինչպես նաև մոդելի ոբյեկտիվից վախի բացակայուցյուն։ Լուսանկարիչը պատմում է մարդու կյանքի որոշակի շրջանի մասին՝ իր առօրյա հոգսերով ու ուրախություններով, հույզերով, տրամադրություններով, ցանկություններով։

Ֆոտոպատմության պլաններ

Բացի այդ, կան մի քանի ֆոտոպատմության պլաններ.

1.մանրամասն. օբյեկտները շատ մոտ են և ընդլայնված

2.միջին. առարկաները նկարահանվում են հեռավորության վրա և լիովին տեսանելի են

3.ընդհանուր կադր. նկարահանումն իրականացվել է հեռակա կարգով, կադրում տեսանելի են բազմաթիվ առարկաներ։

Տարբեր պլանների օգտագործումն ու համադրումը թույլ է տալիս լուսանկարներից ամբողջական պատմություն ստեղծել:

Բովանդակություն


«Արքայադուստր»նախագծի նպատակն է ցուց տալ հասարակության պարտադրանքը կնոջը կամ աղջկան լինել սիրուն, խնամված, շպարված։ Մերօրյա կյանքում սիրունության պրոպագանդան, որը մարկետինգային արշավի, գովազդային հոլովակների բաղադրիչ է, ստիպում է կանանց հեռանալ իրենց բնությունից։Դառնալ սիրուն՝ այս ծիսակարգի միջով կինն անցնումէ ամեն օր՝ ծախսելով դրա վրա ժամանակ, ֆինանսներ, և դա անում է նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը չի ցանկանումչէ՞ որ հասարակությունն է դա  պահանջում։

ՖՈՏՈՇԱՐՔԵՐ

Արքայադու՞ստր

ֆոտոշարք առաջին

ֆոտոշարք երկրորդ

ֆոտոշարք երրորդ

Արքայադու՞ստր

Աղջիկ,կին… Ո՞վ է նա հասարակուցյան համար։

Իրականում ընդամենը հայրիշխանության զոհ, ում խնդիրները մակերեսորեն թաքցվում են  ինչ-որ չգրված օրենքների ետեւում։

Կարծես Վաղուց արդեն անցել է արքայադստրերի ժամանակը, երբ յիւրաքանչյուր աղջիկ պարտաոր էր լինել միշտ գեղեցիկ անկախ իրավիճակից, բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք դեռ տառապում տղամարդու աչքին հաճո լինելու համար։

Արքայադուստրը յուրաքանչյուր այն աղջիկն է ով շարունակոպմ է լինել  գդղեցիկ ոչ իր իսկ ցանկուցյունից ելնելով, ով ստիպված է իր կամքին հակառակ շպարվել, հատուկ կերպով հագնվել,քայքել,շարժվել,զրուցել։

Ընդամենը մի գեղեցիկ տիկնիկ տղամարդկանց անկուշտ աչքերի համար։

 

2.

 

 

3.

Շատ անգամներ իմ բլոգում ոչինչ չեմ տեղադրում, քանի որ իմ կատարած աշխատանքների միծամասնությունը պորտրետներ են որոնք ոչ մի խորը իմաստ չեն կրում իրենց մեջ։ Սակայն ով եւ որ պահին որոշեց որ հասարակ պորտրետները բացի որոշ սոցիալական ցանցերից ուրիշ տեղ գտնվելու իրավունք չունեն։

Ես ցավոք այն լուսանկարիչներից չեմ ովքեր իրենց ամեն շարքի մեջ ինչ որ իմաստ են դնում, ես ուղակի սիրում եմ անել ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի գեղեցիկ լուսանկարներ, առանց որեւ է իմաստի։

Եւ խնդրեմ իմ այդպիսի շարքերից մեկը։

Princess in the town

Պրոեկտի նպատակն է ցույց տալ հերսի անհարամարությունները դնելով նրան առօրյա իրավիճակների մեջ։

հերոս է հանդիսանում ուրիշ ժամանակաշրջանից բերված կերպար, ավելի կոնկրետ արքայադուստր։

Զուգահեռ ցանկանում եմ նկարել մարդկանց րեակցիան, տանելով մոդելին այնպիսի քաղաքի հատվածներ որտեղ մարդիկ այդքան էլ սովոր չեն այդպիսի բաներ տենելուն։