Հունվարյան ստուգատես

Հունվար ամիսը լի էր վառ պահելով։ Կաին անհետաքրքիր օրեր երբ չկար տրամադրություն վերկենալ մահճակալից, և օրեր երբ գիշերը նորմալ չէի քնում քանի որ սպասում էի քոլեջ գալուն։

Երևի արժե սկսել ԴիջիԹեք էր ից։  Մասնակցել էի Photoshop/illustrator, HTML դասընթացներին։  Դասընթացները օգտակար էին ( ավելի օգտակար կլինեին եթե նորմալ լսեի), սակայն ամենամեծ հետաքրքրությունը կայանում էր ընկերների հետ այնտեղ գնալու մեջ։ Անցնում էր ուրախ, միգուցե խանգարում էինք դասընթացավարներին, բայց այդ պահին դա մեզ շատ քիչ էր անհանգստացնում։

Մասնակցել եմ 2 մասնագիտական դասընթացի ` լուսանկարչության և մոնտաժի մասին։ Այս երկուսը լսել եմ շատ ուշադիր,քանի որ գիտեի որ դեռ ինձ շատ են պետք գալու այդ գիտելիքները։ ԵՒ չէի սխալվել։

Նկարել եմ մեկ րեպորտաժ “Բուն թիվիի” համար։ Երևի չարժի ասել որ դա շատ կարեւոր և անմոռանալի փորձ էր։ Ինքս ինձնից այդքան գոհ դեռ չէի եղել։ Իհարկե տեխնիկական խնդիրների պատճառով նկարածիս որոշ մասը ջնջվել էր, սակայն այն ինչ մնացել էր նույնպես լավն էր (երեևի)։

Սահադաշտ։ Այս բառը ասելով արդեն պարզ է դառնում որ անցել է շատ լավ, քանի որ սառույցը և մարդիկ ովքեր նորմալ քշել չգիտեն չեն կարող չընկնել։ Իսկ ընկնող մարդիկ շատ ծիծաղելի տեսք ունեն։ Ւ երջանկություն մեզ բոլորիս անցավ առանց կորուստների։

ԵՒ որպես վերջաբան կարելի է ասել լեռնանիստի մասին։

Այդքան ձյուն կյանքումս չէի տեսել։ Ցուրտ էր,սակայն դա չէր խանգարում մեզ։   Վառ և անմոռանալի մի տեղը, որը ասես կտրված լիներ ողջ աշխարհից։ վերադառնալուց ամբողջովին թաց էի։  Բայց միեւնույն է երջանիկ էի։

Ահա այսպիսի հետաքրքիր,վառ և հիշարժան հունվար 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*