Լեռնանիստ

Բոլորս էլ լսել,գրքերում կարդացել ենք ձմեռային հեքիաթի մասին։ ԵՒ ի տխրություն մեզ շատերս այն նույնիսկ չենք զգացել։

Տխուր է ինչ խոսք, սակայն ես կարող եմ գլուխս գովալ և ասել որ ոչ միայն տեսել եմ այլեւ հայտնվել եմ այդ հեքիաթի մեջ։

Լեռնանիստ: Ինչպես ինձ էի թվում աշխարհից կտրված մի վայր որը անհասկանալի ձեւով գտել է մոր կրթահամալիրը և այնտեղ ստեղծել իր աշակերտների համար ժամանցի վայր։

Բնականաբար սխալվում էի։

Ամեն անգամ շոկ և հիացմունք եմ ապրում երբ տեսնում եմ որ այդպիսի ձյունածածկ վայրերում, որտեղ առաջին հայացքից ապրելը անհնար է տեսնում եմ մարդկանց տներ և նրանց բնականոն կյանքը։

Բայց վերադառնանք մեր ժամանցի վայրին։

Բարձ բլուր ամբողջովին ծածկված ձնով։ Վերև էինք բարձրանում ճոպանուղու(?) միջոցով։ Իսկ վերեւից իջնում էինք օղակների վրա նստած։

Բախտի բերմամբ վերցրել էի լավ սղացող օղակ, ինչի շնորհիվ  արագ և հնարավորինս հեռու։

Առաջին “սահքը” ինձ համար վախենալու չէր (ինչը զարմանալի է)։ Անսովոր էր և մի փոքր տհաճ, քանի որ ձյունը ուղիղ աչքերիս էր գալիս։  Բայց այդ վարկյանական արագության զգացումը երջանկացնում է։

Սահելու մասին շատ չեմ կարող խոսել, քանի որ ամենը իրար նման էր։ Բարձրացար վերև, իջար ներքև, բարձրացար վերև, իջար ներքև և այդպես շարունակ։

Կարող եմ ասել որ այդ օրը բացի նրանից որ տեսա իմ կյանքի ամենա շատ և ամենագեղեցիկ ձյունը, նաեւ այն լի ու լի համտես արեցի ( շնորհակալություն Բեշլյան Լիլիթին)։

Վերջում ինձ համար շատ հաճելի բոնուս դարձավ փոքրիկ սրճարանը, որտեղ տաքացած և իր նախկին տեսքին վբերեցի սարցակալած ձեռքերս։

Ցուրտ էր՞։ Այո

Ցրտից մարմինս չե՞ի զգում? Այո

Վերջում ամբողջովին թրջվել էի՞։ Այո

Հանդիսանում է այդ ամենը պատճառ դժգոհ լինելու համա՞ր։ Իհարկե ոչ

Չնայած վերոնշյալին, անցավ շատ ու շատ լավ, ուրախ և հետաքրքիր։

Հույս ունեմ մինուս տարի կկարողանամ ևս մեկ անգամ այցելել Լեռնանիստ։

 

 

Հունվարյան ստուգատես

Հունվար ամիսը լի էր վառ պահելով։ Կաին անհետաքրքիր օրեր երբ չկար տրամադրություն վերկենալ մահճակալից, և օրեր երբ գիշերը նորմալ չէի քնում քանի որ սպասում էի քոլեջ գալուն։

Երևի արժե սկսել ԴիջիԹեք էր ից։  Մասնակցել էի Photoshop/illustrator, HTML դասընթացներին։  Դասընթացները օգտակար էին ( ավելի օգտակար կլինեին եթե նորմալ լսեի), սակայն ամենամեծ հետաքրքրությունը կայանում էր ընկերների հետ այնտեղ գնալու մեջ։ Անցնում էր ուրախ, միգուցե խանգարում էինք դասընթացավարներին, բայց այդ պահին դա մեզ շատ քիչ էր անհանգստացնում։

Մասնակցել եմ 2 մասնագիտական դասընթացի ` լուսանկարչության և մոնտաժի մասին։ Այս երկուսը լսել եմ շատ ուշադիր,քանի որ գիտեի որ դեռ ինձ շատ են պետք գալու այդ գիտելիքները։ ԵՒ չէի սխալվել։

Նկարել եմ մեկ րեպորտաժ “Բուն թիվիի” համար։ Երևի չարժի ասել որ դա շատ կարեւոր և անմոռանալի փորձ էր։ Ինքս ինձնից այդքան գոհ դեռ չէի եղել։ Իհարկե տեխնիկական խնդիրների պատճառով նկարածիս որոշ մասը ջնջվել էր, սակայն այն ինչ մնացել էր նույնպես լավն էր (երեևի)։

Սահադաշտ։ Այս բառը ասելով արդեն պարզ է դառնում որ անցել է շատ լավ, քանի որ սառույցը և մարդիկ ովքեր նորմալ քշել չգիտեն չեն կարող չընկնել։ Իսկ ընկնող մարդիկ շատ ծիծաղելի տեսք ունեն։ Ւ երջանկություն մեզ բոլորիս անցավ առանց կորուստների։

ԵՒ որպես վերջաբան կարելի է ասել լեռնանիստի մասին։

Այդքան ձյուն կյանքումս չէի տեսել։ Ցուրտ էր,սակայն դա չէր խանգարում մեզ։   Վառ և անմոռանալի մի տեղը, որը ասես կտրված լիներ ողջ աշխարհից։ վերադառնալուց ամբողջովին թաց էի։  Բայց միեւնույն է երջանիկ էի։

Ահա այսպիսի հետաքրքիր,վառ և հիշարժան հունվար 🙂