5W

What

Լավ լուսանկներ ունենալու, պահը պահպանելու

Why

Քանի որ իմ ֆոտոստուդիան տրամադրում է հսկայական ընտրություն, բազմազանություն և մատչելի գներ։

Where

Հիմնական հատվածը տեղի է ունենում քաղաքից դուրս գտնվող ստուդիայում,սակայն կարելի է նաեւ հրավիրել լուսանկարչին տուն

Who

Բոլորը,քանի որ իմ բիզնեսը ունիվերսալ է և օգտակար է բոլորի համար

When

Միշտ

 

 

Ինքնակենսագրություն

Ես Թամարա Աղասյան եմ։ Ծնվել եմ 2004 թվականի նոյեմբերի 23 ին, Երեխան քաղաքում։ Որոշ ժամանակ ապրել եմ Կապան քաղաքում, սակայն կյանքիս մեծ մասը անցկացրել եմ Աշտարակում, հիմա բնակվում եմ Երևանում։

Ավարտել եմ Գրիգոր Ղափանցյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել եմ Աշտարակի ավագ դպրոցը, որտեղ սովորել եմ մեկ տարի, պատմաիրավագիտական բաժնում։ Այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի լուսանկարչության բաժնում։

Հաճախել եմ պարի,թենիսի, մանրանկարչության,Թումո կենտրոն, ինչպես նաև նկարչական դպրոց, սակայն ոչ երկար։ Նաեւ հաճախել եմ անգլերենի,ռուսերենի,գերմաներենի։

Հիմա նույնպես հաճախում եմ անգլերենի անհատական դասընթացների։

2020 թվականի սեպտեմբերից սկսել եմ աշխատել “սինեմասթար” կինոթատրոնում, հսկիչի հաստիքով։ Աշխատում եմ այնտեղ մինչ այսօր։

Հետաքրքրվում եմ ֆիլմերով,երաժշտությամբ,լուսանկարչությամբ,ընթերցանությամբ։

Սիրում եմ ճամփորդել, նոր տեղեր այցելել։

“INFINITY” ֆոտոստուդիա

Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

  1. Հարսանեկան ծառայություն (լուսանկար և տեսանյութ).
  2. Դուրս գալ ֆոտոսեսիաներից (ներառյալ թեմատիկ):
  3. Ստուդիայի լուսանկարչություն.
  4. Օբյեկտների նկարահանում.
  5. Փաստաթղթերի համար լուսանկարների պատրաստում.
  6. Գովազդային լուսանկարչություն.
  7. Մանկական լուսանկարչություն.
  8. Ընտանեկան լուսանկարչություն.
  9. Հատուկ սանրվածքների և դիմահարդարման ստեղծում։
  10. Նկարահանումների համար տարածքների ձևավորում.
  11. Թեմատիկ պատկերի ստեղծում.
  12. Հագուստի վարձույթի կազմակերպում.
  13. Լուսանկարների հետմշակում և տպագրություն։
  14. «Լուսանկարների նկարների» ստեղծում (լուսանկարների տեղադրում շրջանակների մեջ):
  15. Հին լուսանկարների վերականգնում.

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

բիզնեսի առանձնահատկությունը կարելի է ասել նրանում է, որ հենց այդպիսին մատակարարներ չկան։

Աշխատակիցները գալիս են իրենց տեխնիկայով, իսկ ինչը տրամադրում է ընկերությունը կարելի է գնել շատ տեղերիցե տարբեր գներով։

• գնորդների իշխանություն

Գնորդները տարատարիք են։ Սկսած նորածիններից որոնց մայրիկները ցանկանում են կազմակերպել նրանց համար գեղեցիկ ֆոտոսեսիաներ և վերջացրած տարեցներով ովքեր կուզեն նկարահանվել։

Իհարկե հիմնական մասսան դա երիտասարդներն են և շատ դեպքերում հենց նրանք կարող են հանդիսանալ պատճառ, որպեսզի օրինակ իրենց տատիկը կամ պապիկը գնան ֆոտոսեսիաի։

Բայց միևնույն է տարիքային խմբերը որոնք կարող են հետաքրքրված լինեն շատ են։

Մոտավոր 16-40։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Փոխարինող ապրանքները շատ են։ Կան մեծ քանակությամբ ստուդիաներ։ Հայտնիների է “Մարաշլյան” ֆոտոստուդիան,որը կենտրոնացած է տարազով ֆոտոսեսիաների վրա։

“Ինֆինիտի” ստուդիա առանձնահատկությունը հենց նրանում է, որ այն կառչած չէ մեկ ոճից։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Վտանգը կա միշտ,սակայն հավանականությունը շատ ցածր է քանի որ այդպիսի մեծ մասշտաբներով ֆոտոստուդիա ոչ բոլորն են պատրաստ ստեղծել։

Ռիսկերը և ծախսերը շատ մեծ են։

ԵՒ նույնիսկ մրցակիցների առաջացման դեպքում “ինֆինիտի” ֆոտոստուդիան միշտ մեկ քայլ առաջ կլինի նրանցից, քանի որ

1.հաճախորդները վստահ կլինեն մեր կատարած աշխատանքի մեջ

2. ծառայությունների բազմազանություն

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Թշնամություն բառը չափազանցություն է։ Ամեն ստուդիա կենտրոնացած է իր ոճի և յուրօրինակության վրա, դա գալիս է նրանից որ ստանդարտ ֆոտոստուդիաները շատ հազվադեպ են հաջողության հասնում։ Ուստի թշնամություն չկա, կա մրցակցություն։

3.Գտնվելու վայրը

Ք. Երեւանից ոչ հեռու

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

Ֆոտոստուդիան գործելու է միայն ՀՀ տարածքում։ Սակայն հաջողության տարածքում հնարավոր կլինի ֆելիալներ բացել այլ երկրներում։

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Բոլոր այն քաղաքացիները որոնք ի վիճակի կլինեն վճարել տրամադրված ծառայությունների համար։

• Why

Ֆոտոստուդիան տրամադրում է հսկայական ընտրություն, բազմազանություն։ Մատչելի գներ և բարձր որակ։ Ինչպես նաեւ ուղարկում է իր լուսանկարիչներին ցանկության դեպքում պատվիրատուի տուն։

Բացի այդ մեծ խմբերի: դասարաններ, մանկապարտեզի խմբերի, դեպքում տրվում է զեղչ, կախված մարդկանց քանակից և ծառայություններից։

•What

Ունենալ լավ լուսանկարներ,պահպանել կարևոր պահերը։

Ինչպես նաեւ ֆոտոսեսիան կարելի նվեր դարձնել։

• When

Միշտ։ Անկախ եղանակից,բոլոր տոների և միջոցառումների ժամանակ։

• Where

Մեծ ստուդիա։ Ինչպես նաեւ դրսում, պատվիրատուների ցանկացած վայրերում։

5.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

Նախատեսված է իրացնել ՀՀ տարածքում։ Հիմնական թիրախը, ավելի հարուստ բնակիչներն են։

6. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝ 15-25

Խոշոր մրցակիցներ՝”Մարաշլյան“, “դիմակահանդես“, “spark room” ֆոտոստուդիաները։

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Այս ոլորտի համար, բավական խոշոր են։

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո

7.Վաճառքի գինը

  1. Նկարահանում, ներառյալ ինտերիերի լուսանկարչություն, ստուդիայի լուսանկարչի հետ՝ $60 ( մոտ 27.000)
  2. «Պրեմիում» դասի ծառայությունը ներառում է դիմահարդարի աշխատանք, մի քանի լուսանկարների տպագրություն և արժե 70-80 դոլար(մոտ 31-36.000)
  3. Ստուդիայի վարձույթ – 13 $ / ժամ(մոտ 6000)
  4. Ռետուշ – 5 $ / լուսանկար(2000)
  5. Ֆոտոգրքերի և ալբոմների ստեղծում՝ $23-ից(10.000)

8.Վաճառքների ծավալների կանխատեսում

Անհրաժեշտ սարքավորումներ

  1. 2-3 պրոֆեսիոնալ տեսախցիկ։
  2. Ոսպնյակների հավաքածու.
  3. Փափուկ տուփեր.
  4. Եռոտանիներ.
  5. Նախապատմությունների, դեկորների, տարազների մի շարք:
  6. Շերտավարագույրներ և ռեֆլեկտորներ.
  7. Լույսի աղբյուրներ.
  8. Ռեֆլեկտիվ հովանոցներ.
  9. Թարթում է անլար սինխրոնիզատորներով:
  10. Վարդակներ, դիֆուզորներ, ֆիլտրեր և այլն:

Բիզնես պլանը, ավելի մանրամասն և ավելի պրոֆեսիոնալ գրավծ

Պրեզենտացիա

ՀՀ հարկեր և տուրքեր

Որոնք են բիզնեսի կողմից վճարվող հարկերը

1.Ավելացված արժեքի հարկ

հարկվում է ապրանքի վաճառքի կամ վարձակալության կամ ծառայության մատուցման շնորհիվ ստացված գումարից։ (ԱԱՀ)

ԱԱՀ-ն կազմում է 20%

Այդ հարկը վճարվում և հաշվարկվում է ամսեկան կարգով։

2.Շահույթահարկ

Շահույթահարկը վճարվում է բիզնեսի համախառն եկամուտից։ Այն կազմում է ևս 20%։ Վճարվում է եռամսյակային։

3.Ակցիզային հարկ

Ակցիզային հարկով հարկվող են հետևյալ բիզնեսները`

Բենզին,ալկոհոլային արտադրանք, քսայուղեր, ծխախոտային արտադրություն։

Ակցիզային հարկը կազմում է 3,5% և վճարվում է ամսեկան կտրվածքով։

4.Շրջանառության հարկ

Շրջանառության հարկը հաշվարկվում է միկրո ձեռներեցների շրջանառության համար, որը չի գերազանցում տարեկան 58,35 մլն դրամ, այս դեպքում գործարարը ազատված է ավելացված է ԱԱՀ – ի վճարումից։

Շրջանառության հարկ վճարողները չեն կարող համարվել արտոնագրային վճար կատարողի գործարարներ, ակցիզային հարկ վճարողները,բանկերը, վարկային կազմակերպությունները, արժեթղթերի շուկաները,ներդրումային ֆոնդերը։ Նաեւ այն գործարարները որոնց կապիտալի 20% և ավելին պատկանում է այլ կազմակերպությանը։

Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվել,եթե նրա սույն տարվա շրջանառությունը կգերազանցի 58,35 մլն դրամը, կամ ընթացիկ տարվա գործունեությունը պարտաորվում է վճարել ավել վարկ։

5.Դրոշմանիշային հարկ

Դրոշմանիշային հարկը վճարվում է յուրաքանչյուր ՀՀ գործարարի կողմից,այն ուղղված է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, յուրաքանչյուր աշխատավարձից ամսեկան1000 դր, իսկ ձեռնարկատերերից 1500-15000 դրամ, կախված տրամադրությունիվ։

6.Սոցիալական վճար

Վճարվում է յուրաքանչյուր աշխատողի համար,աշխատավարձի մինչև 10% ի չափով և ուղղված է կենսաթոշակային ֆոնդի հաշվին։

 

 

 

 

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

  • մատակարարների իշխանություն

Իմ բիզնեսի առանձնահատկությունը կարելի է ասել նրանում է, որ հենց այդպիսին մատակարարներ չկան։

Աշխատակիցները գալիս են իրենց տեխնիկայով, իսկ ինչը տրամադրում է ընկերությունը կարելի է գնել շատ տեղերիցե տարբեր գներով։

• գնորդների իշխանություն

Գնորդները տարատարիք են։ Սկսած նորածիններից որոնց մայրիկները ցանկանում են կազմակերպել նրանց համար գեղեցիկ ֆոտոսեսիաներ և վերջացրած տարեցներով ովքեր կուզեն նկարահանվել։

Իհարկե հիմնական մասսան դա երիտասարդներն են և շատ դեպքերում հենց նրանք կարող են հանդիսանալ պատճառ, որպեսզի օրինակ իրենց տատիկը կամ պապիկը գնան ֆոտոսեսիաի։

Բայց միևնույն է տարիքային խմբերը որոնք կարող են հետաքրքրված լինեն շատ են։

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Փոխարինող ապրանք կարելի է ասել չկա։ Եթե իհարկե չենք հաշվում այլ ֆոտոստուդիաները։

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Վտանգը կա միշտ,սակայն հավանականությունը շատ ցածր է քանի որ այդպիսի մեծ մասշտաբներով ֆոտոստուդիա ոչ բոլորն են պատրաստ ստեղծել։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն։