- Երեկ չէ առաջին օրն ես 25 տարեկան էի, իսկ հաջորդ տարի կլինեմ 28 տարեկան: Ե՞րբ է իմ ծննդյան օրը: Հարցը տրվել է 1-ին, երեկ չէ առաջին օրը(30-ին),նա եղել է 25 տարեկան, հաջորդ օրը նա դարձավ 26 տարեկան, 1 ին տարին փոխվեց, ինչը նշանակում է,որ այդ տարի նա կդառնա 27 տարեկան, իսկ մյուս տարի կդառնա 28:
- Ի՞նչ մաթեմատիկական նշան պետք է տեղադրել 5 և 9 թվերի միջև, որպեսզի ստացված թիվը մեծ լինի 5-ից, բայց փոքր 9-ից: 5,9
- Գտե՜ք թիվը, եթե
-թիվը բաղկացած է 6 տարբեր թվանշաններից,
-կենտ և զույգ թվերը հաջորդում են միմյանց, ընդ որում 0-ն ևս կիրառվում է և ընդունվում է որպես զույգ թիվ,
-յուրաքանչյուր հաջորդ թիվ նախորդից տարբերվում է ավելի քան 1-ով,
-տվյալ թվի առաջին 2 թվանշաններից բաղկացած թիվը և մեջտեղի 2 թվանշաններից բաղկացած թիվը առանց մնացորդի բաժանվում են տվյալ թվի վերջին թվանշաններից բաղկացած թվին: Վերջին թվանշանները կարող են լինել 03,05,07,09,14,16,18,25,27,29,30 03,07,09 և 18 թվերի համար պայմաններին բավարարող և անմնացորդ բաժանվողներն են , 03-ի համար 27,63,69,81 07-ի համար 63,49 09-ի համար 81,63,27 18-ի համար 36,72 90 Գոյություն ունեն 5 վեցանիշ թիվ, որոնք բավարարում են բոլոր պայմաններին և որոնք կարող ենք կազմել տվյալ թվային զույգերի հիման վրա: Դրանք են 692703,496307,816903,816309,903618 - Եթե 1 թվանշանն ավելացնենք որևէ հնգանիշ թվի, ապա կստանանք 3 անգամ փոքր թիվ այն թվից, որը կստացվեր, եթե 1 թվանշանը կցվեր տվյալ հնգանիշ թվի վերջից: Գտնել տրված հնգանիշ թիվը: (100a + 1000b+ 100c +10d+e)նշ X (100000+x)*3=10x+1 300000+3x=10x+1 7x=299999 x=299999/7=42857
- Աղյուսը կշռում է մեկ կիլոգրամ և այն քաշի կեսը, որն ունի: Որքա՞ն է աղյուսի քաշը: Աղ նշ x կգ 1+x/2=x 2+x =2x x=2կգ