Լոռի

Լոռու մարզ։ Ես չէի մտածում որ, Հայաստանում կան այսպիսի գեղեցիկ վայրեր։ Որոշ տեղերում կորցնում էի կապը իրականության հետ,ասես ուրիշ աշխարհ լիներ։

Ամեն օրը շատ հագեցած էր,լի վառ պահերով։ Հիմա լինելով Երևանում հասկանում եմ որ, միգուցե ուզում եմ այնտեղ վերադառնա՞լ։  Այո ես շատ էի հոգնել։ Կային պահեր երբ ոտքերս չէի զգում երկար քայլելու պատճառով,բայց տպավորությունները անմոռանալի են։

Այնտեղ ես շատ էի բողոքում, ասելով որ, գերհոգնում ենք այդքան տեղ այցելելուց։ Սակայն հիմա հասկանում եմ որ, շնորհակալ եմ,որովհետև դա երևի թե իմ միակ հնարավորությունն էր այցելելու այդ վայրերը։ Վստահ եմ որ ընտանիքիս հետ այդտեղ չէի գնա։

Բացի տեսարժան վայրերից ինձ համար կարևոր էին հյուրատները,որտեղ մենք գիշերն էինք անցկացրել։ Նրանք իրենց ուրույն տեղը գրավեցին այս ճամփորդության մեջ։

Այս ճամփորդության շնորհիվ ես մոտիկացա ընկերներիս հետ,ծանոթացա նոր մարդկանց հետ,տեսա վայրեր որոնց մասին նույնիսկ չգիտեի։

Շատ ուրախ եմ որ երկու ճամփորդությունների մեջ ընտրեցի հենց Լոռին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*