Առաջին ֆոտոմոտաժ

Այս լուսանկարում պատկերված է առաջին ֆոտոմոնտաժը։ Պատկերված է աղջկա մահը տուբերկուլյոզից։

Նկարում մենք տեսնում ենք հենց աղջկան։ Ետևում քրոջը կամ միգուցե սպասուհու։ Դիմացից ես կասեի մայրն է։ Իսկ ետևում ինձ թվում է հայրը։

Հայրը թեքվել է,որպեսզի չտեսնի աղջկա մահը,թվում է իր համար շատ ծանր է։

Ետևում կանգնած աղջկա համար ասես միևնույն է։ Իր դեմքը ոչինչ չի արտահայում,ասես դա սովորական բան է իր համար,որը նա ամեն օր տեսնում է։

Դիմացի կնոջ դեմքի արտահայտությունը շատ բարդ է բացատրել։ Գլխաշորի պատճառով համարյա ոչինչ չի երևում։ Բայց նա ասես զգացել է ողջ տխրությունը և հիմա համակերպվել է եղածի հետ։