Լոռի

Լոռու մարզ։ Ես չէի մտածում որ, Հայաստանում կան այսպիսի գեղեցիկ վայրեր։ Որոշ տեղերում կորցնում էի կապը իրականության հետ,ասես ուրիշ աշխարհ լիներ։

Ամեն օրը շատ հագեցած էր,լի վառ պահերով։ Հիմա լինելով Երևանում հասկանում եմ որ, միգուցե ուզում եմ այնտեղ վերադառնա՞լ։  Այո ես շատ էի հոգնել։ Կային պահեր երբ ոտքերս չէի զգում երկար քայլելու պատճառով,բայց տպավորությունները անմոռանալի են։

Այնտեղ ես շատ էի բողոքում, ասելով որ, գերհոգնում ենք այդքան տեղ այցելելուց։ Սակայն հիմա հասկանում եմ որ, շնորհակալ եմ,որովհետև դա երևի թե իմ միակ հնարավորությունն էր այցելելու այդ վայրերը։ Վստահ եմ որ ընտանիքիս հետ այդտեղ չէի գնա։

Բացի տեսարժան վայրերից ինձ համար կարևոր էին հյուրատները,որտեղ մենք գիշերն էինք անցկացրել։ Նրանք իրենց ուրույն տեղը գրավեցին այս ճամփորդության մեջ։

Այս ճամփորդության շնորհիվ ես մոտիկացա ընկերներիս հետ,ծանոթացա նոր մարդկանց հետ,տեսա վայրեր որոնց մասին նույնիսկ չգիտեի։

Շատ ուրախ եմ որ երկու ճամփորդությունների մեջ ընտրեցի հենց Լոռին։

Упражнение

напишите вместо точек союз что или чтобы.

а)1.Мы узнали,что в библиотеке имени Ленина можно получить книги,газеты и журналы на 170 языках мира. 2.Физики установили,что в каждом кубическом сантиметре окружающего вас воздуха при температуре 0° содержаться 27 триллионов молекул. 3.<<Знай,что всегда приятнее,чем взять>>. 4.Члены комитета просили,чтобы о конференции сообщали по радио. 5. Ему козалаось,что город увеличился в несколько раз. 6. В телеграмме сообщалось,что он приедут в конце месяца. 7. Ему хотелось,чтобы друзья не забывали о нём.

Համո Սահյան

Համո Սահյան «Հրաշք լիներ»

 

Հրաշք լիներ, կրկնվեր

Այն հրաշքը իրական,

Առուն ստվերս տաներ

Ջաղացպանի աղջկան:

Գար խափաներ, խաթարեր

Իմ ջաղացը մանկական,

Նրա հետ սերս տաներ

Ջաղացպանի աղջկան:

Պահեր, գրկի մեջ պահեր

Կարմիր աստղերը ձկան,

Կարմիր արևս տաներ

Ջաղացպանի աղջկան:

Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ

Իմ ցավերի լուռ վկան,

Այրող ցավերս տաներ

Ջաղացպանի աղջկան:

Ինչ ասեի, կատարեր,

Առներ սերս գեղջկական

Մի անգամ ևս տաներ

Ջաղացպանի աղջկան:

Հրաշք լիներ կրկնվեր

Այն հրաշքը իրական։

 

Հարցեր

1.ինչ իրադրություն էր անդրկովկասում 1800-ականներին։

19-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանված էր տարբեր տերությունների մեջ։ Այն գտնվում էր պատերազմների մեջ,Պարսակաստանի և Ռուսաստանի հետ։

2.Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 1801թ։

1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ’ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը:

3.Ռուս-թուրքակամ պատերազմի նախադրյալները։

Ռազմական գործողությունները պայմանավորված էին Թուրքիայի կողմից Սերբիայում մարտական գործողությունները դադարեցնելու պատճառով: Բայց 1877 թ. Պատերազմի առաջացման հիմնական պատճառներից մեկը արեւելյան հարցի սրացումն էր, որը կապված էր հակամենաշնորհային ապստամբության հետ, որը բռնկվել է 1875-ին Բոսնիայում եւ Հերցեգովինայում, քրիստոնեական բնակչության մշտական ճնշման պատճառով:

4.Ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները։

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։

Ֆիզգառադոկ

Ֆիզգառադոկ։

Մի փոքրիկ հատված քաղաքում,որը ասես ուրիշ իրականությունից է։ Այնտեղ կարող ես մոռանալ ամենօրյա աժոտաժի մասին։ Հանգստությամբ լցված մի փոքրիկ քաղաք,քաղաքի մեջ։ Այն ամբողջովին ծածկված է բույսերով,միշտ հանգիստ և անաղմուկ։

Անդրեաս Գուրսկի

Հետևյալ նկարում պատկերված են մարդիկ,շատ մեծ քանակությամբ։

Նրանք կանգնած են ապակե շինության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը զբաղված է ինչ որ բանով։ Քայլում եմ,խոսում են,ծիծաղում։ Մի պահում այդքան գործողություն։

Այս նկարից գալիս է հասկացում,որ մի պահում կարող է այնքան բան տեղի ունենալ։ Նույն պահին մեկը կարող է լսել իր կյանքի ամենավատ նորությունը իսկ մյուսը կարող է ծիծաղել ասես ոչինչ չի եղել։

Հետաքրքիր է գունային պլանը։ Մեկ նկարում,մեկ շենքում տարբեր լուսավորություն։ Իսկ մարդկանց հագուստը վառ ակցենտներ է տալիս։

Միևնույն ժամանակ նկարը անշարժ է,քանի որ այն շենքի,սակայն նրանում կա դինամիկա և շարժում քանի որ մարդիկ քայլում են։

 

Իմ բիզնես գաղափարը

Լուսանկարչական ստուդիո

Իմանալով հայ ժողովրդին,նրանք սիրում են տարբերվել, արտաքին տեսքով և այլն։

Ես ցանկանում եմ բացել մեծ լուսանկարչական ստուդիո։ Մեծ տարածք(ամբար),որտեղ կլինի ցանկացած լոկացիա։ Սովորական սպիտակ փոնից սկսած ալտերնատիվ աշխարհներից վերջացրած։

Յուրաքանչյուր ֆոտոսեսիան կլինի յուրօրինակ և անկրկնելի։

Ֆոտոստուդիան կունենա իր անձնական վարսահարդարները,ստիլստները,դիմահարդարները։ Կունենա ցանկացած հագուստ,զարդ և դեկորացիա։

 Տն։ Իմանալ կա արդյոք նմանատիպ բիզնես աշխարհում