Թումանյանի թևավոր խոսքեր

Մի գդակ է հո մի քուրք չի

Այս թևավոր խոսքը առաջացել է Հովհաննես Թումանյանի “Շունն ու կատուն” լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են՝ուղղված Քեռի Քուչիին։

-Աչքիս վրա քեռի Քուչի,

մի գդակ է հո մի քուրք չի։

Օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։Հաճախ հեգնանաքով ծաղրվում է պարծենկոտությունը։

Նեսոյի քարաբաղնիսը

Սա Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է,որտեղ պատմվում է հայ գյուղի հետամնաց մի սովորությունը՝քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։

Այժմ Նեսոյի քարաբաղնիս արտահայտությունը հասկացվում է, ոչ ճիշտ հակաբժշկական միջոցներով բուժում։

Օրեր են կմթնեն անց կ կենան

Հայտնի խոսքը “Գիքորը” պատմվածքից։Համբոյի խոսքերն են՝նվիրված Գիքորին։

«Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակրի թերմացքը կտան, շատ անգամ էլ։իրենք կուտեն ու քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն եդա… Օրեր են կմթնեն, անց կկենան» ։

Օգտագործվում է, երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեպքը կանցնի ու ժամանակ ընթացքում կմոռացվի։