Շրջայց կրթահամալիրներով և բլոգների բացում

Առաջին օրը ընկեր Մարիամի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք կրթահամիլներով։ Մասնակցեցինք խաղողի աճեցման գործընթացին, նաև որոշ չափով իմացա կրթահամալիրի և նրա պատմության մասին:

Երկրորդ օրը բլոգային ուսուցումն էր։ Ի շնորհիվ դրա կարողացանք բացել և ակտիվացնել ուսուցման համար անհրաժեշտ ծրագրերը։ Բացի այդ ձեռք բերեցի նոր ծանոթություններ։

Իմ Մասին

Ես Աղասյան Թամարան եմ, 15 տարեկան։ Ծնվել եմ 2004 թ․ նոյեմբերի 23 ին։ Ավարտել  եմ ք․ Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի թիվ 4 միջն․ դպրոցը։ Հաճախել եմ Թումո, Ստարտ ափի, պարի, թենիսի և նկարչության։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր գալը խորհուրդ են տվել՝ ընկերուհիներս։