Ճամփորդություն դեպի Գյումրի

Երբևէ չեմ եղել Գյումրի քաղաքում, և ապագա ճամփորդությանը ընդառաջ կատարել եմ մի փոքրիկ ուսումնասիրություն քաղաքի ճարտարապետության մասին։

Գյումրին Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ հին քաղաքը պահպանվել է գրեթե անխաթար: XIX-րդ դարում ձևավորված քաղաքային միջավայրը կարծես կենդանանում է և դառնում իրականություն, երբ քայլում ես պատմական թաղամասերի նեղլիկ փողոցներով:

Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը գծագրվում է 1837թ․։ Հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ձգվող փողոցների՝ քաղաքը բաժանվում էր մեծ (100 մ X 150 մ) և փոքր (50 մ X 75 մ) թաղամասերի՝ կառուցված 1 – 2-հարկանի, սև և կարմիր տուֆի սրբատաշ քարե տներով։ Հետագա հատակագծերում պահպանվել են նախորդ հատակագծման սկզբունքները և Հասարակական կենտրոնը Շուկայի հրապարակն էր, որը հիմա հայտնի է Վարդանանց հրապարակ անվանումով։

Գյումրիի տարածքի հնագույն ճարտարապետական հուշարձաններից է պեղումներով հայտնաբերված VII դարի Դպրեվանք քառամույթ գմբեթավոր եկեղեցին, որն ունի պայտաձև հատակագծով Ավագ խորան՝ երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ, արևելյան ճակատը զարդարված է «հայկական խորշերով», միակ մուտքը հարավից է։ Եկեղեցու շուրջը եղել է Կումայրի հին բնակավայրը՝ փողոցների անկանոն ցանցով, կիսագետնափոր և մեկ հարկանի բնակելի տներով։

22.12.2022 պատրաստվում եմ գնալ ճամփորդության։

Հղում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*