Ճամփորդություն դեպի Արատես

Արատեսը միշտ եղել է այն վայրը ուր ես միշտ ցանկացել եմ գնալ։ Սակայն միշտ ինչ որ բան  խանգարել է, գուցե իմ իսկ վախը, քանի որ ես երբեք ճամբար չէի գնացել։

Երբ արդեն ճանապարհին էինք և նույնիսկ այն ժամանակ երբ արդեն հասել էինք ես ի զարմանս ինձ վախ չէի զգում։ Ասես գնում էի մի հարազատ տեղ որտեղ շատ եմ եղել։

Մինչ Արատես հասնելը բարձրացանք “Ուլգյուր” լեռը։ Երկար և հոգնեցնող ճանապարհը արդարացվեց բարձունքից բացվող հիասքանչ տեսարաններով և  այնտեղ գտնվող “Ս. Աստվածածին” եկեղեցով։

 

 

Արդեն հասնելով Արատես տեղավորվեցինք և իջանք ընթրելու։

 

Մեր տնակը և հիմնականում մեր սենյակը դարձավ մի վայր որի հետ ես շատ կապվեցի։

Արդեն ուշ երեկոյան մենք խաղում էին խաղեր և ուղղակի զրուցում։

 

Հաջորդ օրը  առավոտյան նախաճաշելուց հետո գնացինք “Սիրո տնակ” ի մոտ և մի փոքր ուսումնասիրեցին տարածքը։

 

Վերադարձանք, կատարեցինք որոշակի աշխատանքներ այգում և տնակում, ապա ճաշելուց հետո գնացինք քայլքի։

Այցելեցինք Արատեսի վանքը։

Անցանք գետը և գնացինք դիմացի ափը ուսումնասիրելու։

 

Վերադարձանք շատ հոգնած, բայց ճանապարհը և մեր այցելած քարանձավը իսկապես շատ գեղեցիկ էին ։

Երեկոյան ընթրիքից հետո շատերը հավաքվել էին խարույկի մոտ և զրուցում էին։ Սակայն ես և էլի որոշ մարդիկ բարձրացել էինք տնակ և այնտեղ էին զրուցում։ Զրուցում էինք շատ երկար սակայն ի վերջո քնեցինք։

Առավոտյան զարթնել էի հստակ զգացողությամբ, որ տուն չեմ ուզում վերադառնամ։ Սակայն դա անխուսափելի էր։

Նախաճաշից հետո ճանապարհ ընկանք։

Այցելեցինք “Հորբատեղի տաք ջրեր”ը։

 

Ապա “Արենիի քարանձավ”։ Այնտեղ լսեցինք հետաքրքիր պատմություններ քարայրի մասին։

Այցելեցինք նաև “Հին Արենի” գինու գործարան։ Ունեցանք հետաքրքիր էքսկուրսիա։

ԵՒ վերջի վերջո եկանք Երևան։

Այս ճամփորդությունը ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ։ ԵՒ ես վստահ եմ միայն մի բանում, որ դա հաստատ իմ վերջին այցը չէր Արատես։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*
*